Հա

Մշակոյթ

17/02/2021 - 12:40

Հայկական 3 վանքերն Իրանում․ France TV-ի ծաւալուն ռեպորտաժը

France TV-ն իր «Chrétiens orientaux» (Արեւելեան քրիստոնեաները) հաղորդաշարերի շրջանակներում այս անգամ ներկայացրել է Իրանում գտնւող հայկական երեք վանքերի մասին ծաւալուն ռեպորտաժ-ֆիլմը։

«alikonline.ir» - France TV-ն իր «Chrétiens orientaux» (Արեւելեան քրիստոնեաները) հաղորդաշարերի շրջանակներում այս անգամ ներկայացրել է Իրանում գտնւող հայկական երեք վանքերի մասին ծաւալուն ռեպորտաժ-ֆիլմը։ Յայտնում է Panorama.am-ը:

Ներկայացւում է Սուրբ Թադէոս վանքը, հայկական վանական համալիրը, որը գտնւում է Իրանի հիւսիսում, որը գրանցւած է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում։

Յատկանշական է, որ վերջերս՝ նախորդ տարւայ դեկտեմբերի 17-ին ԻՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացրեց՝ Մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի եւ Իրանի կողմից համատեղ ներկայացւած «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը» յայտը:

Ինչպէս ասում է հաղորդավարը, Սուրբ Թադէոս վանքը հայկական ճարտարապետութեան իսկական մարգարիտն է։

Յաջորդը ներկայացւում է Սուրբ Ստեփանոս վանքը՝ 9-րդ դարի հայկական կրօնական համալիր Իրանի հիւսիսում, 15 կմ դէպի հարաւ-արեւմուտք հեռաւորութեան վրայ Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին։

Այն եւս 2008 թ. գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան մէջ՝ Սուրբ Թադէոսի վանքի եւ Ծոր Ծոր վանքերի հետ միասին՝ Հայկական եկեղեցիները Իրանում» անւան տակ։

Այնուհետ Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցին է՝ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում, որը պատկանում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սպահանի թեմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։