աքիմ Նեզամի Գեանջաւիի յիշատակի օրւայ առիթով՝ «Խոսրովը եւ Շիրինը հանդիպում են Իրանում եւ Հայաստանում» խորագրով առցանց գիտաժողով կանցկացւի:
«alikonline.ir» - Հաքիմ Նեզամի Գեանջաւիի յիշատակի օրւայ առիթով՝ «Խոսրովը եւ Շիրինը հանդիպում են Իրանում եւ Հայաստանում» խորագրով առցանց գիտաժողով կանցկացւի. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Գիտաժողովը անցկացւելու է Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակութային կցորդի եւ ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտի ինչպէս նաեւ՝ «Շահրէ Քեթաբ» մշակութային եւ միջազգային կենտրոնի համատեղ համագործակցութեամբ:
Օնլայն միջոցառման ընթացքում կը ներկայացւեն հատւածներ Նեզամիի հերոսառոմանտիկ գրականութիւնից, մասնաւորապէս՝ նրա աշխատութիւնների հայերէն լեզւով թարգմանութիւններից:
Մասնակցել ցանկացողները կարող են համաժողովին հետեւել՝ չորեքշաբի, մարտի 10-ին ժամը 15:00-ին՝ «Շահրէ Քեթաբ» մշակութային կենտրոնի ինստագրամեան էջով՝ ketabofarhang, թելեգրամեան ալիքով՝ bookcitycc կամ www.aparat.com կայքով: