Հա

Մշակոյթ

15/03/2021 - 12:20

Եգիպտոսում քրիստոնէական եկեղեցու աւերակներ են յայտնաբերւել  

Եգիպտական անապատում յայտնաբերւել են հնագոյն վանական համալիրի տարածքում գտնւող երեք քրիստոնէական եկեղեցիների աւերակները:

«alikonline.ir» - Եգիպտական անապատում յայտնաբերւել են հնագոյն վանական համալիրի տարածքում գտնւող երեք քրիստոնէական եկեղեցիների աւերակները:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է Interfax.ru-ն՝ յղում անելով աֆրիկեան երկրի հնութիւնների հարցով նախարարութեանը, յայտնագործութիւնն արել է հնագէտների ֆրանս-նորւեգական թիմը:

Եկեղեցիների եւ վանական տաղաւարների աւերակները թւագրւում են 5-րդ դարով: Յայտնաբերւել են բազալտէ կառոյցներ, իսկ որոշ շինութիւններ փորագրւած են եղել լեռնային ապարում կամ կառուցւած իւրատեսակ աղիւսներից: Եկեղեցիների պատերին պահպանւել են ղպտիներին բնորոշ գրութիւններ ու պատկերներ:

Ինչպէս մասնագէտները փաստում են, յայտնագործութիւնը պատկերացում է տալիս Եգիպտոսում բնակւող քրիստոնեաների առօրեայ հոգեւոր կեանքի մասին:

Հնագիտական արշաւախմբի ղեկավարի խօսքով՝ 19 ժայռափոր շինութիւններ եւ եկեղեցին յայտնաբերւել են դեռեւս 2020 թւականին: Պատերին առկայ են կրօնական գրութիւններ եւ յունարէն մէջբերումներ Աստւածաշնչից:

Նշւում է, որ այս անապատային տարածքը, որը գտնւում է Կահիրէից հարաւ-արեւմուտք, բնակեցւած է եղել 6-8-րդ դարերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։