Հա

Մշակոյթ

22/04/2021 - 12:20

«Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում

Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ ապրիլի 21-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նւիրւած գիտաժողովի զեկոյցների շնորհանդէսը։

Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ ապրիլի 21-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նւիրւած գիտաժողովի զեկոյցների շնորհանդէսը։

Մեր մերժւած, բանտւած, արտաքսւած մշակոյթը չի՛ դարձել այսօր մեր ժողովրդի սեփականութիւնը, խօսքը Լեւոն Շանթի, Մուշեղ Իշխանի, Համաստեղի, Օշականի եւ այլոց մասին է, մի մշակոյթ, որն ինքնին բացում է մեզ համար մի կարեւոր ժամանակաշրջան, ի մասնաւորի՝ արեւմտահայ կեանքը. իր ելոյթում նշեց «Դրօշակ»-ի խմբագիր, Համազգայինի խորհրդի անդամ, արձակագիր Արտաշէս Շահբազեանը Մուշեղ Իշխանին նւիրւած գիտաժողովի զեկոյցների շնորհանդէսի ժամանակ:

«Մեզ համար 19-րդ դարի երկրորդ կէսը եւ 20-րդ դարի սկիզբը պատմական շրջափուլ է, անկիւնադարձային ժամանակահատւած: Եկաւ Խորհրդային Միութիւնը, դրեց երկաթէ դարպասները, ասաց՝ կռիւ, կոնֆլիկտ, ամէն ինչ վերջացաւ, եւ այդպէս պահեց 70 տարի: Բայց եթէ 700 տարի էլ պահեր, միեւնոյն է, այդ ամէնը նորից վերադառնալու էր, քանզի պատմութիւնը, որն արհեստականօրէն էր ընդհատւել, նորից պէտք է զարգանար»,- նշեց Արտաշէս Շահբազեանը:

Ըստ բանախօսի՝ այս ճանաչողութիւնը մեզ համար նաեւ մշակութային, ազգային քաղաքականութեան խնդիր է։ «Բոլորիս մտքում այսօրւայ դառը իրականութիւնն է, եւ գուցէ տասնամեակներ փորփրելու ենք եւ փնտրելու այն հարցի պատասխանը, թէ ինչո՞ւ այսպէս եղաւ, գուցէ նաեւ էսպէս եղաւ, որովհետեւ մենք մանկապարտէզից, դպրոցից պետականօրէն չդրեցինք ազգային դաստիարակութեան խնդիրը: Սերնդի անդաստիարակ, հակազգային տեսակն ինչպէ՞ս եկաւ, դարձաւ մեր կեանքի տէրն ու փլուզեց մեր երկիրը, մեր իրականութիւնը, մեր երազները, մեր հեռանկարները»,- նշեց Արտաշէս Շահբազեանը:

 

Arfd.am

 

Յարակից լուրեր

  • «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան
    «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան

    Թուրքիայի յաւակնութիւնները տարծաշրջանում շատ մեծ են եւ շօշափում են շատերի շահերը: Մինչ այժմ նրան գրեթէ ամէն ինչ թոյլատրւել ու ներւել է, բայց ի՞նչ կը լինի հեռանկարում: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրոյցում նշեց ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅ Դաշնակցութեան «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշէս Շահբազեանը:

  • Համազգայինը Արցախի մանուկների կողքին
    Համազգայինը Արցախի մանուկների կողքին

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Համազգայինի հովանաւորութեամբ Արցախեան երրորդ պատերազմի օրերին կեանքի կոչւեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որը նպատակ ունէր պատերազմի ընթացքում Արցախի տարբեր վայրերից տարհանւած, Երեւանում ու շրջաններում ապաստանած մանուկներին հոգեւոր-մշակութային ճանապարհով աջակցութիւն ցուցաբերել, կազմակերպել երեխաների կրթման ու դաստիարակման աշխատանքներ, որոնք պետք է նպաստեն մանուկների մոտ առկայ ընկճախտի թոթափմանը եւ հոգեւոր ուժերի վերականգնմանը։

  • Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում
    Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում

    Յայտնի իրադարձութիւնների պատճառով, որպէս երկրի ղեկավար, Փաշինեանը լիովին կորցրել է իր բարոյական լեգիտիմութիւնը, իսկ իրավական լեգիտիմութեան հարցը, ակնառու փաստերի կողքին, ամբողջ խորութեամբ ու ծաւալով կը բացայայտւի, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կը կանգնի արդարադատութեան առջեւ:

  • Բախտախնդիրը պէտք է հեռանայ
    Բախտախնդիրը պէտք է հեռանայ

    1920 թւականի ծանր յիշողութիւնները վերակենդանանում են, կարծես պատմութիւնը կրկնւում է: Ճիշտ ինչպէս 100 տարի առաջ, նոյն օրերին տեղի է ունենում թուրքական նոր ներխուժում: Այս անգամ արդէն դերակատարները երկու թուրքական պետութիւններ են առջեւներից որպէս թնդանոթի մսացու քշելով միջազգային թիւ մէկ ահաբեկչական շարժման զինեալներին: Հայ ժողովուրդը, ըմբռնելով փորձութեան ահագնութիւնը տեղի ունեցողը անւանում է հայրենական պատերազմ:

  • Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ
    Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ

    Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրւանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծւած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։