Հա

Մշակոյթ

26/04/2021 - 11:10

«Էնթոնի Հոփքինսը` լաւագոյն դերասան, Ֆրենսիս ՄաքԴորմանդը՝ լաւագոյն դերասանուհի, «Քոչւորների երկիրը»՝ լաւագոյն ֆիլմ». յայտնի են դարձել «Օսկար 2021»-ի յաղթողները

Ապրիլի 26-ին Լոս Անջելէսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութիւններից մէկը՝ «Օսկար» կինոմրցանակի յանձնման 93-րդ արարողութիւնը։

«alikonline.ir» - Ապրիլի 26-ին Լոս Անջելէսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութիւններից մէկը՝ «Օսկար» կինոմրցանակի յանձնման 93-րդ արարողութիւնը։

Համավարակի պատճառով արարողութիւնն առաջին անգամ տեղի է ունեցել նորացւած ձեւաչափով՝ մի քանի հարթակներում:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է The Guardian-ը, «Օսկար»-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչւորների երկիրը» (Nomadland) դրաման։ Գործազուրկ 60-ամեայ Ֆերն անունով կնոջ մասին պատմող ֆիլմը յաղթել է «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում։

«Քոչւորների երկիրը» ֆիլմում կերտած դերի համար «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում յաղթել է դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը, իսկ ռեժիսոր Քլոի Չժաոն յաղթող է ճանաչւել «Լաւագոյն ռեժիսոր» անւանակարգում։

«Լաւագոյն դերասան» անւանակարգում մրցանակը շնորհւել է Էնթոնի Հոփքինսին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելէրի «Հայրը» (The Father) դրամայում կերտած դերի համար: Այս ֆիլմը նաեւ արժանացել է «Լաւագոյն ադապտացւած սցենար» մրցանակին:

Ռեժիսոր Դեւիդ Ֆինչէրի «Մանկ» (Mank) ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել «Լաւագոյն օպերատորական աշխատանք» եւ «Բեմադրող նկարչի լաւագոյն աշխատանք» անւանակարգերում։

«Հուդա եւ սեւ մեսիա» ֆիլմում խաղացած դերի համար «Երկրորդ պլանի լաւագոյն դերասան» է ճանաչւել Դենիէլ Կալուեան: Այս ֆիլմի Fight for you ստեղծագործութիւնը ճանաչւել է «Լաւագոյն օրիգինալ ստեղծագործութիւն»։

«Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի» անւանակարգում»  «Օսկար» է ստացել հարաւկորէացի երգչուհի Իւն Իւ Ջոնը՝ «Մինարի» (Minari) ֆիլմում իր դերի համար:

«Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» է ճանաչւել Փիթ Դոքէրի «Հոգի» (Soul) մուլտֆիլմը։

Թոմաս Վինտենբերգի «Եւս մէկ անգամ» ֆիլմը (Druk) դանիական ֆիլմը ճանաչւել է «Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ»:

«Լաւագոյն վաւերագրական ֆիլմ» է ճանաչել ռեժիսորներ Պիպա Էրլիխի եւ Ջէյմս Ռիդի «Իմ ութոտնուկ ուսուցիչը» (My Octopus Teacher) ֆիլմը: Ֆիլմի հեղինակները պատմում են հարաւաֆրիկեան ութոտնուկի հետ անսովոր բարեկամութեան մասին՝ բացայայտելով ստորջրեայ բնակիչների գաղտնիքները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։