Հա

Մշակոյթ

12/05/2021 - 12:40

Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը. նա նկարահանւել էր Չապլինի ու Հիչքոկի ֆիլմերում

106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդիւսեր եւ ռեժիսոր Նորման Լլոյդը, որը համարւում է կինոարտադրութեան ամենատարեց ակտիւ ներկայացուցիչը:

«alikonline.ir» - 106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդիւսեր եւ ռեժիսոր Նորման Լլոյդը, որը համարւում է կինոարտադրութեան ամենատարեց ակտիւ ներկայացուցիչը, ըստ Tert.am-ի՝ գրում է Korrespondent.net-ը:

Նշւում է, որ Լլոյդը մահացել է առաօտեան՝ Լոս Անջելէսի իր տանը:

Ըստ պրոդիւսեր Դին Հարգրովի, որը մահացածի ընկերն էր, Լլոյդը մինչ վերջերս մասնակցել է տարբեր մրցոյթների, փառատօնների եւ շոուների՝ որպէս ժիւրիի անդամ: Նրա խօսքով՝ Լլոյդի երկար ու հիմնականում հիւանդութիւններից զերծ կեանքի գաղտնիքը «տհաճ մարդկանցից խուսափելն էր»:

Նորման Լլոյդը ծնւել է 1914 թւականի նոյեմբերի 8-ին: Կարիերան սկսել է 1923-ին Նիւ Եօրքում։ Խաղացել է Չարլի Չապլինի եւ Ալֆրէդ Հիչքոկի ֆիլմերում։ Նա առաւելապէս յայտնի է 1942 թւականին Ալֆրէդ Հիչքոկի «Դիւերսանտ» ֆիլմում կերտած գլխաւոր չարագործի կերպարով: Այնուամենայնիւ, դերասանը մեծ ճանաչում է ձեռք բերել միայն 60 տարի անց՝ ամերիկեան NBC հեռուստաալիքի «Սեինթ Էլսուէր» (St. Elsewhere) բժշկական դրամայում բժշկի դերի շնորհիւ:

Ընդհանուր առմամբ, Լլոյդը նկարահանւել է աւելի քան 60 կինոնկարում եւ հեռուստաշոուներում: Նա արժանացել է Վենետիկի կինոփառատօնի մրցանակի (1985) եւ երկու անգամ առաջադրւել հեռուստատեսային «Էմմի» մրցանակի (1970 եւ 1974 թւականներին):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։