Հա

Մշակոյթ

19/05/2021 - 13:51

«Մենք կարմիր գծերի կարիք, իրօք, ունենք». Սանահին Բաբաջանեան

Վերջին ժամանակներս աշխարհը լցւել է չափից բարձր վարձատրւող ինքնակոչ խորհուրդատուներով, բլոգերներով, ովքեր փառաբանում են այնպիսի արժանիքներ ինչպիսիք են նորարարութիւնը եւ ոչ ստանդարտ մտածելակերպը։ Իրենց ողջ անհեթեթութեամբ հանդերձ, մի ճիշտ շեշտադրում կայ նրանց խօսքերում. ոչ ստանդարդ մտածելու կարողութիւնը, պարզ ասած՝ խնդրի մէջ կուրօրէն խարխափելու փոխարէն, այն բազմաթիւ տեսանկիւններից դիտարկելը։ Սանահին Բաբաջանեանը, իմ գրուցակիցը, ոչ ստանդարտ մտածողութեան լաւագոյն օրինակներից է։

«alikonline.ir»- Վերջին ժամանակներս աշխարհը լցւել է չափից բարձր վարձատրւող ինքնակոչ խորհուրդատուներով, բլոգերներով, ովքեր փառաբանում են այնպիսի արժանիքներ ինչպիսիք են նորարարութիւնը եւ ոչ ստանդարտ մտածելակերպը։ Իրենց ողջ անհեթեթութեամբ հանդերձ, մի ճիշտ շեշտադրում կայ նրանց խօսքերում. ոչ ստանդարդ մտածելու կարողութիւնը, պարզ ասած՝ խնդրի մէջ կուրօրէն խարխափելու փոխարէն, այն բազմաթիւ տեսանկիւններից դիտարկելը։ Սանահին Բաբաջանեանը, իմ գրուցակիցը, ոչ ստանդարտ մտածողութեան լաւագոյն օրինակներից է։

Նա, անընդհատ, կանոնաւոր եւ անկանոն շարժումների մէջ է։ Չգիտի թէ այդ անկանոն քայլերն ինչքան են մօտեցնում նախանշւած նպատակներին: Բայց մէկ է, շարունակում է փնտրել: Երբեմն, անտեսում է իրեն շրջանակելու փորձերը, երբեմն էլ ընդունում եւ յարմարւում է դրանց գոյութեանը:

Չնայած Սանահինի երիտասարդ տարիքին, նրա կտաւները ամենապահանջւածներից են մայրաքաղաքի ցուցասրահներում, նրանք, այնտեղ երկար մենակ չեն մնում։

 

-Քո ու կտաւներիդ կապը։

-Մեր յարաբերութիւնները տարածքից ու սահմաններից յաճախ են դուրս գալիս՝ փորձելով, գտնել նոր տարածութիւններ։ Ոչ ստանդարտ տարածութիւններ։ Մեր կապը երբեք չի հնանում։ Անընդհատ սահմանւում, վերասահմանւում է։ Եւ ինչ-որ իմաստով ստացւում է, որ կտաւների եւ իմ յարաբերութեան հիմքում գոյներն են, ինքս ինձ գտնելու փորձերը: Այն դրսեւորւում է ե՛ւ ստեղծագործութիւնների իմաստով, ե՛ւ ինքս ինձ հետ ու նրանց հետ ունեցած պահերին:

 

-Ձեր յարաբերութիւնները սահմանների մէջ տեղադրելու փորձեր արւուն ե՞ն:

-Մեզ սահմանների մէջ տեղադրելու փորձեր յաճախ են արւում՝ պարտադրելով սահմաններ՝ ասելով, որ դա է միակը եւ, այլ տարբերակ չկայ։ Սահմանների հետ միշտ էլ խնդիրներ ունենում եմ: Բայց, բանն այն է, որ մենք առանձին չենք կարող դիտարկւել։ Թելերով կապւած ենք մեր շուրջը եղածի հետ:

 

-Թելերը կարո՞ղ են լինել մեր անձնական սահմանները: Սանահին, երբեմն մտածում եմ, որ մենք կարմիր գծերի կարիք ունենք, այլապէս կարող ենք կորչել այս մեծ աշխարհում։

-Մենք կարմիր գծերի կարիք, իրօք, ունենք։ Ինքնասահմանման կարիք նոյնպէս։ Ինձ համար դրանք կարեւոր են հէնց ինքս ինձ հասկանալու, առաջ գնալու, աճելու, եւ սահմաններս յստակեցնելու հարցերում:  

 

-Ստացւում է, որ այդ կարմիր գծերը եւ ներսիդ սահմաններն են դրսից:

-Այդպէս չէի մտածել, բայց, ստացւում է այո՝ այդ սահմանները կարող են լինել եւ ներսիդ գծերը, եւ դրսիդ՝ քեզ դրսի հետ կապողը, նոյնպէս, դրսից չտարանջատողը:

 

-Ինքդ քեզ սահմանելուց եւ, առհասարակ քո ստեղծագործութիւններում, հայկական ինքնութիւնդ ինչպէս ես խնդրականացնում:

-Գուցէ, իմ դէպքում, դրա խնդրականացման փորձերը կապւած են հէնց սփիւռքահայի իմ ինքնութեան հետ։ Ովքեր ենք մենք սփիւռքահայերս եւ, առհասարակ, խոշոր հաշւով, ովքեր են փոքրամասնութիւններն աշխարհում: Գիտես, փոքրամասնութիւնները կարող են լինել, կարծիք ձեւաւորել: Կարո՞ղ ենք մենք այդպիսին լինել: Այս հարցերն եմ փորձել ներկայացնել, մասնաւորապէս՝ իմ առաջին հաւաքածոյում:

 

-Երբ խօսքը պայքարի մասին է։

-Երբ խօսքը պայքարի մասին է, «ոչ»-ը չպէտք է պատասխան դիտւի։ «Ոչ»-ը յաճախ արգելքը շրջանցելու, կամ զիջելու նշան է։ «Ոչ»-ը նշանակում է զգուշօրէն միաձուլւի՛ր, այլ կերպ ասած՝ եթէ դռնից չես կարողանում մտնել, միգուցէ՞ պատուհանից փորձես։

 

-Զիջմանն անխուսափելիօրէն չի՞ յաջորդելու նոր զիջումները:

-Զիջմանն անխուսփելիօրէն յաջորդելու է նոր զիջումներն, այո՛: Եւ  հէնց դա է պատճառը, որ զգուշօրէն  միաձուլւելու խորհուրդն եմ տալիս: Երբ պատրաստ լինես հրաժարւել պատրանքներից, պէտք է պատրաստ լինես ընդունելու, որ միայն պայքարը շարունակելով ես կարող ապրելու յոյս ունենալ։

 

-Ամփոփե՞նք:

Շնորհակալ եմ:

 

Սանահին Բաբաջանեանը ծնւել է 1991 թ.-ին Թեհրանում: Սովորել է Թեհրանի «Էլմ-վա-ֆարհանգ» համալսարանում: 2015թ.-ին ստանալով բակալաւրի, իսկ 2018-ին «Ալզահրա» համալսարանն աւարտելով ՝ ստացել է մագիստրոսի կոչումը:

Նա իր կտաւները ներկայացրել է ինչպէս խմբային, այնպէս էլ՝ անհատական ցուցահանդէսներով:

Սանահինի ստեղծագործութիւնները ներկայացւել են մայրաքաղաքի ամենահեղինակաւոր, այդ թւում՝ Քամալօլդին Բեհզադի անւան, Մոքաբի, եւ Ֆարմանֆարմայի ցուցասրահներում:

 

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։