Հա

Մշակոյթ

22/05/2021 - 09:40

Այսօր Շառլ Ազնաւորուրի ծննդեան օրն է. հետաքրքիր փաստեր նրա կեանքից

Շառլ Ազնաւուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին կոչում։ Նրա ստեղծագործ էութիւնը սահմաններ չունէր՝ պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր։ Եւ շատերը նրան յիշում են որպէս իր իսկ հեղինակած երգերի կատարող, ֆրանսիական շանսոնիէի ամենավառ ներկայացուցիչ։

«alikonline.ir» - Շառլ Ազնաւուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին կոչում։ Նրա ստեղծագործ էութիւնը սահմաններ չունէր՝ պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր։ Եւ շատերը նրան յիշում են որպէս իր իսկ հեղինակած երգերի կատարող, ֆրանսիական շանսոնիէի ամենավառ ներկայացուցիչ։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Մի քանի հետաքրքիր փաստեր ենք ներկայացնում Շառլ Ազնաւուրի կեանքից

- Մայեստրոն չէր սիրում նշել իր ծննդեան տարեդարձը եւ չէր սիրում յիշել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ մարդը նաեւ զառամեալ տարիքում պէտք է ապրի այնպէս, ասես 30 տարեկան է։

- Իր տանը Ազնաւուրը ցանկացել է ամէն սենեակ կահաւորել ինչ-որ ժամանակաշրջանի ոճով՝ բարոկոյից մինչեւ մոդեռն։

- 80 սանտիմենտր բարձրութիւն ու մօտ 8 կգ քաշ ունէր Ազնաւուրի ձայնագրութիւնների ամբողջութիւնը։

- 2010 թւականին լեռնագնաց Սերգէյ Քայֆաջեանը նւաճել է Պամիրի գագաթներից մէկը, որն անւանել է հռչակաւոր հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրի անունով։ Լեռան գագաթին լեռնագնացը իր աշխարհահռչակ հայրենակցի նկարն է տեղադրել։

- Ազնաւուրը իտալական ռեստորան ունէր։ Սա իւրայատուկ տուրք էր ընտանեկան աւանդոյթներին։ Նրա հօրը պատկանող «Կովկաս» ռեստորանում ժամանակին հաւաքւում էին ռուս եւ հայ գաղթականների, ինչպէս նար փարիզեան մտաւորականութեան կոլորիտը՝ այստեղ ընթրելու էր գալիս Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան Աշօ Շահաթունին, որը Ֆրանսիայում դարձել էր համր կինոների աստղ, ֆրանսիացի հեռուստադիտողների սիրելի Իւան Մոզժուխինը եւ յայտնի հայ-ֆրանսիական ծագմամբ ռեժիսոր Ժորժ Պիտոեւը։

- Ազնաւուրը ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու տաղանդի երկրպագուն էր։

- 2000 թւականի նոյեմբերին 76-ամեայ շանսոնիէն նշանակւել է Ֆրանսիայի մշակոյթի նախարար։

- Ֆրանսիայում կայ յատուկ «Նարինջ» մրցանակ, որը շնորհւում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացկամութեամբ առանձնացող հանրային դէմքերին։ 1970 թւականին Ազնաւուրը մի ամբողջ զամբիւղ նարինջներ է ստացել՝ ի նշան շնորհակալութեան մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ յարգանքի համար։

- Իր բոլոր ճանապարհորդութիւններին մաեստրոն նոտաների հետ մէկտեղ վերցնում էր լաւագոյն ռեստորանների ուղեցոյց, իսկ համերգից առաջ կուշտ ուտում էր եւ մի քանի գաւաթ գինի էր խմում։ Նախընտրում էր ֆրանսիական ու իտալական խոհանոցը։

- Ազնաւուրին շնորհւել էր «Կանադայի ասպէտ» պատւաւոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենայայտնի 75 կանադացիների շարքում նա միակ օտարերկրացին էր։

- 2009 թւականի մայիսի 5-ինց կատարում էր Շւէյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականութիւնները, Ժնեւում ՄԱԿ-ի շտաբ կայանում հանրապետութեան մշտական ներկայացուցիչն էր:

- 2017 թւականի մայիսին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվել է «Բոհեմ» բալետը, որը նւիրւած էր Ազնաւուրի արւեստին։ Ներկայացման հիմքում ընկած էր շանսոնիէի 12 երգերը։ Շնորհանդէսին ներկայ էր անձամբ մաեստրոն։

- Աշխարհահռչակ շանսոնիէն արտասովոր գրական շնորհ ունէր։ Նա երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է՝ «Ազնաւուրը Ազնաւուրի մասին», «Անցեալն ու ապագան, «Բարձր շշուկով» եւ «Իմ հայրը հսկայ է» պատմւածների ժողովածուն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։