Հա

Մշակոյթ

22/05/2021 - 13:00

Լոյս է տեսել Արցախի վերջին պատերազմում նահատակւած հերոսների ստեղծագործութիւնների ժողովածուն

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ լոյս է տեսել «Հնչող ձայներ» ժողովածուն, որտեղ ներկայացւած են Արցախի վերջին պատերազմում նահատակւած հայորդիների ստեղծագործութիւնները։

«alikonline.ir» - Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ լոյս է տեսել «Հնչող ձայներ» ժողովածուն, որտեղ ներկայացւած են Արցախի վերջին պատերազմում նահատակւած հայորդիների ստեղծագործութիւնները։

Ժողովածուն կեանքի կոչելու գործը ստանձնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն, հրապարակախոս Ռուզան Առաքելեանը։

Երէկ, մայիսի 21- ին Խնկօ Ապօր անւան գրադարանում տեղի ունեցաւ գրքի շնորհանդէսը։

«Այս օրը մեր յիշողության մէջ մնալու է որպէս մեր հերոսներին արժանին մատուցող օրերից մէկը։ Մենք չէինք կարող չանդրադառնալ մեր հերոսների ստեղծագործութիւններին։ Այս ժողովածուում նրանց կիսատ թողած գործն է։ երբ կարդում ենք այդ ստեղծագործութիւնները, թւում է՝ նրանք մի հսկայական կեանք են ապրել, որովհետեւ նրանց խոհափիլիսոփայական մտքերը տանում են շատ աւելի հեռու, քան նրանց ապրած կեանքն է։ Մենք նրանց գործը շարունակելու ենք. նրանք թողել են մէկ պատգամ՝ պայքարենք, շարունակենք մեր գործը, որ յաղթենք։ Հաղթենք, որ ապրենք», իր ելոյթում ասել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը։

Գրքում կան 11 հերոսների ստեղծագործութիւնները։ Ռուզան Առաքելեանի խօսքով, այս գաղափարն ունենալու է շարունակութիւն. լոյս են տեսնելու նաեւ երկրորդ, երրորդ հատորները։

Մենք՝ այսօր ապրողներս, մեզ չափելու ենք իրենցով։ Մեր խնդիրն այսօր հերոս տղերքի հետ նոյնանալու ցանկութիւնն է,- շնորհանդէսի ժամանակ ասել է Տաւուշի թեմի առաջնորդ, Արցախի պատերազմի մասնակից Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը։

Տաւուշի թեմի առաջնորդը նշել է, որ մեր հայրենիքը գտնւում է ամենաբարդ, ամենածանր ժամանակաշրջանում։

«Մեր ուղերձները չորացել են, կեղծ են։ Մեր կեանքը պէտք է ապրենք այնպէս, որ արժանի լինենք այս հերոսների նահատակութեանը»,- նշել է նա։

Բնութեան օրէնքը մէկն է. ինքնապաշտպանութիւն, որը պահպանում է տեսակի եւ ազգի գոյութեան շարունակականութիւնը։ Մեր հայրենիքը գտնւում է այդպիսի տարածաշրջանում։ Մեր տղաները նահատակւեցին հայ ազգի, Հայաստանի ֆիզիկական եւ նապահովութեան եւ մշակոյթի պահպանման համար,- իր ելոյթում ասել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանը։

Այս ժողովածուում հաւաքւած ստեղծագործութիւնները, Մկրտիչ Մկրտչեանի խօսքով, ցոյց են տալիս հայրենիքի համար մինչեւ վերջին փամփուշտը պայքարած տղաների խիզախութիւնն ու հայրենասիրութիւնը։

 

Յարակից լուրեր

  • «Մանկութեան երանգներ» խորագրով ցուցահանդէս Ստեփանակերտում
    «Մանկութեան երանգներ» խորագրով ցուցահանդէս Ստեփանակերտում

    Երէկ՝ յունիսի 11-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ցուցասրահում կայացել է «Մանկութեան երանգներ» ցուցահանդէսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը՝ ԱՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի հետ համատեղ:

  • «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում
    «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում

    Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ ապրիլի 21-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նւիրւած գիտաժողովի զեկոյցների շնորհանդէսը։

  • Համազգայինը Արցախի մանուկների կողքին
    Համազգայինը Արցախի մանուկների կողքին

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Համազգայինի հովանաւորութեամբ Արցախեան երրորդ պատերազմի օրերին կեանքի կոչւեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որը նպատակ ունէր պատերազմի ընթացքում Արցախի տարբեր վայրերից տարհանւած, Երեւանում ու շրջաններում ապաստանած մանուկներին հոգեւոր-մշակութային ճանապարհով աջակցութիւն ցուցաբերել, կազմակերպել երեխաների կրթման ու դաստիարակման աշխատանքներ, որոնք պետք է նպաստեն մանուկների մոտ առկայ ընկճախտի թոթափմանը եւ հոգեւոր ուժերի վերականգնմանը։

  • Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը Արցախի հարցով պարտուողական յայտարարութիւնը դատապարտող նամակ յղեց Հայաստանի դեսպանին
    Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը Արցախի հարցով պարտուողական յայտարարութիւնը դատապարտող նամակ յղեց Հայաստանի դեսպանին

    Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը երէկ` երկուշաբթի, 16 նոյեմբերին, Լիբանանի մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբէկեանին յղեց հետեւեալ նամակը.

  • ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան ներկայացուցած կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին
    ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան ներկայացուցած կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին

    Ամիսներէ ի վեր, ամբողջ աշխարհը մխրճուած է խորունկ ճգնաժամի մէջ, իսկ համահայկական հասարակութիւնը ա՛լ աւելի: Սփիւռքահայութեան միջին-արեւելեան գաղութները գոյատեւման պայքար կը տանին, իսկ մնացեալ գաղութները լծուած են անոր օժանդակութեան հասնելու աշխատանքին: Այս արդէն ցաւալի վիճակին բարդուեցաւ թագաժահրի համավարակը, որ փաստօրէն ամլացուց մարդկութեան՝ եւ ի մասնաւորի հայկական գաղութներու բնականոն գործունէութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։