Հա

Մշակոյթ

22/05/2021 - 13:00

Լոյս է տեսել Արցախի վերջին պատերազմում նահատակւած հերոսների ստեղծագործութիւնների ժողովածուն

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ լոյս է տեսել «Հնչող ձայներ» ժողովածուն, որտեղ ներկայացւած են Արցախի վերջին պատերազմում նահատակւած հայորդիների ստեղծագործութիւնները։

«alikonline.ir» - Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ լոյս է տեսել «Հնչող ձայներ» ժողովածուն, որտեղ ներկայացւած են Արցախի վերջին պատերազմում նահատակւած հայորդիների ստեղծագործութիւնները։

Ժողովածուն կեանքի կոչելու գործը ստանձնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն, հրապարակախոս Ռուզան Առաքելեանը։

Երէկ, մայիսի 21- ին Խնկօ Ապօր անւան գրադարանում տեղի ունեցաւ գրքի շնորհանդէսը։

«Այս օրը մեր յիշողության մէջ մնալու է որպէս մեր հերոսներին արժանին մատուցող օրերից մէկը։ Մենք չէինք կարող չանդրադառնալ մեր հերոսների ստեղծագործութիւններին։ Այս ժողովածուում նրանց կիսատ թողած գործն է։ երբ կարդում ենք այդ ստեղծագործութիւնները, թւում է՝ նրանք մի հսկայական կեանք են ապրել, որովհետեւ նրանց խոհափիլիսոփայական մտքերը տանում են շատ աւելի հեռու, քան նրանց ապրած կեանքն է։ Մենք նրանց գործը շարունակելու ենք. նրանք թողել են մէկ պատգամ՝ պայքարենք, շարունակենք մեր գործը, որ յաղթենք։ Հաղթենք, որ ապրենք», իր ելոյթում ասել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը։

Գրքում կան 11 հերոսների ստեղծագործութիւնները։ Ռուզան Առաքելեանի խօսքով, այս գաղափարն ունենալու է շարունակութիւն. լոյս են տեսնելու նաեւ երկրորդ, երրորդ հատորները։

Մենք՝ այսօր ապրողներս, մեզ չափելու ենք իրենցով։ Մեր խնդիրն այսօր հերոս տղերքի հետ նոյնանալու ցանկութիւնն է,- շնորհանդէսի ժամանակ ասել է Տաւուշի թեմի առաջնորդ, Արցախի պատերազմի մասնակից Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը։

Տաւուշի թեմի առաջնորդը նշել է, որ մեր հայրենիքը գտնւում է ամենաբարդ, ամենածանր ժամանակաշրջանում։

«Մեր ուղերձները չորացել են, կեղծ են։ Մեր կեանքը պէտք է ապրենք այնպէս, որ արժանի լինենք այս հերոսների նահատակութեանը»,- նշել է նա։

Բնութեան օրէնքը մէկն է. ինքնապաշտպանութիւն, որը պահպանում է տեսակի եւ ազգի գոյութեան շարունակականութիւնը։ Մեր հայրենիքը գտնւում է այդպիսի տարածաշրջանում։ Մեր տղաները նահատակւեցին հայ ազգի, Հայաստանի ֆիզիկական եւ նապահովութեան եւ մշակոյթի պահպանման համար,- իր ելոյթում ասել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանը։

Այս ժողովածուում հաւաքւած ստեղծագործութիւնները, Մկրտիչ Մկրտչեանի խօսքով, ցոյց են տալիս հայրենիքի համար մինչեւ վերջին փամփուշտը պայքարած տղաների խիզախութիւնն ու հայրենասիրութիւնը։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/culture/item/68541-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId8d734d8b04

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետի հետ
    ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետի հետ

    Երէկ՝ յուլիսի 19-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները հանդիպեցին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Զաքար Քեշիշեանի հետ: 

  • «Ես եմ, ես կամ» պատկերագրքի շնորհանդէս
    «Ես եմ, ես կամ» պատկերագրքի շնորհանդէս

    Երէկ՝ յուլիսի 12-ին ՀՅԴ Գիւմրիի «Շիրակ Շիրւանեան» կենտրոնում տեղի ունեցաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի կողմից հրատարակւած «Ես եմ, ես կամ» պատկերագրքի շնորհանդէսը։

  • «Պէտք է մեր գրականութիւնը «զէնք» դարձնենք». Հերմինէ Աւագեան
    «Պէտք է մեր գրականութիւնը «զէնք» դարձնենք». Հերմինէ Աւագեան

    Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախում կայացաւ «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի ծրագիրը: Այս մասին «Իրաւունք»-ը զրուցել է Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի հետ:

  • Ապրելու ձայնը
    Ապրելու ձայնը

    Երկուշաբթի, 27 յունիսէն շաբաթ, 2 յուլիս շաբթուան ընթացքին, Համազգայինի Ստեփանակերտի գրասենեակին կազմակերպութեամբ տեղի ունեցաւ մշակութային աննախընթաց փառատօն մը: Ստեփանակերտի ու Արցախի զանազան շրջաններուն մէջ, մասնաւորաբար վտանգուած սահմանամերձ գիւղերու մէջ, տեղի ունեցան գրական-գեղարուեստական հանդիպումներ, քննարկումներ, որոնց մասնակցեցան Արցախի մէջ ստեղծագործող գրողներ ու մտաւորականներ, ինչպէս նաեւ Հայաստանէն ու արտասահմանէն հրաւիրուած գրողներ ու արուեստագէտներ: Փառատօնը կը կրէր «Ապրելու ձայն» անունը եւ նուիրուած էր Արցախի մէջ գրական ստեղծագործութեան քաջալերանքին:

  • Ամփոփւեց «Ապրելու ձայնը» գրական-մշակութային շաբաթը
    Ամփոփւեց «Ապրելու ձայնը» գրական-մշակութային շաբաթը

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի կողմից կեանքի կոչւած «Ապրելու ձայնը» գրական-մշակութային շաբաթը ամփոփւեց Ստեփանակերտի «Ֆորեսթ Հաբ»-ում՝ գրական մրցանակաբաշխութեամբ եւ սիրւած երգչուհի Շուշան Պետրոսեանի երգերով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։