Հա

Մշակոյթ

26/06/2021 - 13:25

Փարաջանովի «Մոռացւած նախնիների ստւերները» ուկրայինական կինոյի պատմութեան լաւագոյն ֆիլմ է ճանաչւել

«Գրքային արսենալ» փառատօնի շրջանակում, որն անցկացւել է Կիեւում, կայացել է «Ուկրայինայի պատմութեան 100 լաւագոյն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդէսը:

«alikonline.ir» - «Գրքային արսենալ» փառատօնի շրջանակում, որն անցկացւել է Կիեւում, կայացել է «Ուկրայինայի պատմութեան 100 լաւագոյն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդէսը:

Ըստ 168.am-ի՝ AnalitikaUA.net-ը գրում է, որ Ուկրայինայի կինոյի պատմութեան լաւագոյն ֆիլմ է համարւել հանրայայտ ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի «Մոռացւած նախնիների ստւերները» ժապաւէնը: Լաւագոյն տասնեակում է նաեւ Ռոման Բալայեանի «Թռիչքներ երազում եւ հարթմնի» կինոնկարը: Այն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Ֆիլմերի ընտրութեան վերաբերեալ հարցումն անցկացւել է 2020 թւականի յունիսից մինչեւ հոկտեմբեր: Մասնակցել է 97 անձ: Նրանք լաւագոյններին ընտրել են առանց ժանրային, տեւողութեան, նկարահանման թւականի եւ այլ սահմանափակումների: Ստացւած ցուցակներում ընդհանուր առմամբ յիշատակւել է 186 ֆիլմ:

Այդ ցուցակի հիման վրայ ընտրւել է 100 լաւագոյնը: Լաւագոյնների ցանկում ընդգրկւել է 68 խաղարկային, 26 վաւերագրական եւ 6 անիմացիոն կինոնկար: Ուկրայինայի հայերի միութիւնն ակտիւ աշխատում է ազգային, պատմական արժէքները հանրահռչակելու ուղղութեամբ:

Ուկրայինայի հայերի միութեան նախագահ Վիլէն Շատւորեանը մի առիթով նշել է, որ գիտութիւնն ու մշակոյթը մշտապէս իրենց ուշադրութեան կենտրոնում են: «Մեզ համար կարեւոր է իւրաքանչիւր պատմամշակութային օբիեկտ: Մենք հպարտանում ենք Ուկրայինայի հայերի հարուստ պատմամշակութային ժառանգութեամբ եւ անում ենք հնարաւորը այդ ամենի հանրահռչակման համար»,- շեշտել է Շատւորեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։