Հա

Մշակոյթ

27/06/2021 - 12:45

Ցուցահանդէս՝ «Դրւագներ ինքնութեան. Տարազ» խորագրով

Հայաստանի պատմութեան թանգարանը յուլիսի 1-ից կը ներկայացնի «Դրւագներ ինքնութեան. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Հայաստանի պատմութեան թանգարանը յուլիսի 1-ից կը ներկայացնի «Դրւագներ ինքնութեան. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդէսը:

ԿԳՄՍ նախարարութեան հաղորդմամբ, ցուցահանդէսին ներկայացւելու են Հայաստանի պատմութեան թանգարանի հիմնական հաւաքածուից ընտրւած տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիւային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրւելու հանրութեանը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Հաւաքածուն հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի աւանդոյթների մասին հանգամանալից պատկերացում կազմելու հնարաւորութիւն է տալիս։ Դրանցում բացայայտւում են ոչ միայն տարազի սերտ կապն անցեալի եւ հաւաքական յիշողութեան հետ, այլեւ հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչութիւնները եւ տեղացի արհեստաւորների զարգացած գեղագիտական ճաշակը։

Ցուցահանդէսը կը ներկայացւի Կառավարութեան թիւ 2 շէնքում (Արտաքին գործերի նախարարութեան նախկին շէնք):

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։