Հա

Մշակոյթ

01/07/2021 - 11:15

Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի աւանդոյթները՝ «Դրւագներ ինքնութեան. Տարազ» ցուցահանդէսում

Ցուցահանդէսին ներկայացւած են Հայաստանի պատմութեան թանգարանի հիմնական հաւաքածուից ընտրւած տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիւային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրւելու հանրութեանը: Հաւաքածուն հնարաւորութիւն է տալիս հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի աւանդոյթների մասին։

«alikonline.ir» - ՀՀ Կառավարութեան թիւ 2 շէնքում (Արտաքին գործերի նախարարութեան նախկին շէնք) երէկ բացւեց «Դրւագներ ինքնութեան. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդէսը, որը կազմակերպել է Հայաստանի պատմութեան թանգարանը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

Ցուցահանդէսին ներկայացւած են Հայաստանի պատմութեան թանգարանի հիմնական հաւաքածուից ընտրւած տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիւային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրւելու հանրութեանը: Հաւաքածուն հնարաւորութիւն է տալիս հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի աւանդոյթների մասին։ Դրանցում բացայայտւում են ոչ միայն տարազի սերտ կապն անցեալի եւ հաւաքական յիշողութեան հետ, այլեւ հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչութիւնները եւ տեղացի արհեստաւորների զարգացած գեղագիտական ճաշակը։

Լրագրողների հետ զրոյցում Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէն Դաւիթ Պօղոսեանն ասաց, որ տեւական դադարից յետոյ կրկին ներկայանում են ցուցահանդէսով՝ հանրութեանը հնարաւորութիւն ընձեռելով ծանօթանալ թանգարանի արժէքաւոր հաւաքածուներից մի ընտրանու։

«Հայաստանի պատմութեան թանգարանը շուրջ 400 հազար ազգային նշանակութիւն հավւաքածու ունի։ Այս ընթացքում մենք առցանց ենք աշխատել, տարբեր ծրագրեր իրականացրել ու հասկացանք, որ հանրութեանը հետաքրքրում է տարազը, արխիւային լուսանկաները, որոնք կապւած են աւանդական ինքնութեան հետ։

Այս առումով մեր ընտրութիւնը կանգնեց հէնց աւանդական տարազի ցուցադրութեան վրայ որպէս մի դրւագ մեր ինքնութեան եւ որոշեցինք հնարաւորինս տարբեր շերտերով, կողմերով ներկայացնել այդ հաւաքածուները»,- ասաց նա։

Դ. Պօղոսեանի ներկայացմամբ, կան նաեւ որոշ նիւթեր, որոնք առաջին անգամ են ցուցադրւում.  «Ունենք մի անկիւն, լրիւ նոր ձեռքբերում է։ Ոչ թէ նոր ոճի տարազ է, այլ աւանդական տարազ է, ստացել ենք կրողից, կրողի պատմութիւնն է այնտեղ ներկայացւած»։  
Ցուցադրութիւնում փորձ է արւել վերանայել հայկական տարազի գաղափարային կողմերը՝ դիտարկելով դրանք մշակութաբանական եւ քաղաքական դիրքերից։ Աւանդական հագուստի ձեւաչափերի, պատկերագրութիւնների եւ կառուցւածքների համեմատական ներկայացումն այստեղ հնարաւորութիւն է ընձեռում որոշակի պատկերացում կազմել հայկական համայնքների ներքին յարաբերութիւնները ձեւաւորող արժեհամակարգերի մասին։ Ուստի ցուցահանդէսում շեշտադրւած են ոչ միայն աշխարհագրական տարբեր շրջանների տարազային ընդհանրութիւններն ու օրինաչափութիւնները, այլեւս դրանք «հակասութիւններն» ու զանազանութիւնները։

«Նախկին մշտական ցուցադրութեան մէջ յատկապէս ներկայացւած էին կանացի շքեղ տարազները։ Որոշեցինք այստեղ ներկայացնել նաեւ առօրեայ, տղամարդու, մանկական հագուստներ։ Փորձել ենք համադրել նաեւ առօրեայ հագուստը եւ շքեղ, տօնական հագուստը, բարձր խաւի, եւրոպական ազդեցութեան հագուստը եւ գեղջկական հագուստ, որոնք պատրաստւել են աւանդական եղանակներով»,- ասաց Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէնը։

Ցուցահանդէսում ներկայացւած է աւելի քան 140 տարազ։ Մէկ ամիս շարունակ  բացի ցուցադրութիւնից, Դ. Պօղոսեանի խօսքով, իրականացւելու են կրթական ծրագրեր, դասախօսութիւններ, ժամանակ առ ժամանակ տարազները փոփոխւելու են, լինելու են դասախօսութիւններ, քննարկումներ, որոնց միջոցով ի ցոյց են հանելու այն տարազները, որոնք այստեղ տեղ չեն գտել։

Ցուցահանդէսի հովանաւորն է Կոնվերս բանկը։

Ցուցահանդէսի պաշտօնական բացմանը Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէնը շնորհակալութիւն յայտնեց Հայաստանի ազգային հերոս Էդւարդօ Էռնեկեանին, Կոնվերս Բանկի տնօրինութեանը գեղեցիկ յուշարձան շէնքն իրենց տրամադրելու եւ այս հաւաքածուն արժեւորելու համար։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/culture/item/69469-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId6e523ed9e6

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։