Հա

Մշակոյթ

01/07/2021 - 12:00

«Ոսկէ ծիրան» կինոփառատօնը կը կայանայ հոկտեմբերին

Երեւանի «Ոսկէ ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատօնը կը կայանայ հոկտեմբերի 3-10: Այս մասին Panorama.am-ը տեղեկացաւ փառատօնի մամուլի գրասենեակի ղեկավար Ռոզա Գրիգորեանից:

«alikonline.ir» - Երեւանի «Ոսկէ ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատօնը կը կայանայ հոկտեմբերի 3-10: Այս մասին Panorama.am-ը տեղեկացաւ փառատօնի մամուլի գրասենեակի ղեկավար Ռոզա Գրիգորեանից:

Փառատօնի անցկացման ձեւաչափի, ծրագրերի, հիւրերի մասին մանրամասներ դեռ յայտնի չեն:

Յիշեցնենք, որ «Ոսկէ ծիրան» փառատօնն իր ողջ պատմութեան ընթացքում մշտապէս կայացել է յուլիսին, սակայն բացառութիւն էր 2020-ը: «Ոսկէ ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատօնը կայացել էր նոյեմբերին՝ պայմանաւորւած համավարակային իրավիճակով:

Իսկ արդէն 2020 թ. նոյեմբերին 1-ից՝ «Նւիրում Արցախին» նախագծով, «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը՝ 17-րդ փառատօնի ծրագրերի շրջանակում, միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահաւաքին, եւ մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցել համազգային դրամահաւաքի ընթացքին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։