Հա

Մշակոյթ

08/07/2021 - 11:40

BBC News-ի լրագրողները յիշում են Ջիւան Գասպարեանի հետ իրենց հանդիպումները

BBC-ի ռուսական ծառայութիւնը նիւթ է հրապարակել՝ նւիրւած լեգենդար դուդուկահար Ջիւան Գասպարեանին, որում լրատւականի լրագրողները կիսւում են մեծն դուդուկահարի հետ իրենց հանդիպումների տպաւորութիւններով:

«alikonline.ir» - BBC-ի ռուսական ծառայութիւնը նիւթ է հրապարակել՝ նւիրւած լեգենդար դուդուկահար Ջիւան Գասպարեանին, որում լրատւականի լրագրողները կիսւում են մեծն դուդուկահարի հետ իրենց հանդիպումների տպաւորութիւններով:

Լրագրողներ Ֆամիլ Իսմայլովը եւ Մարկ Գրիգորեանը յիշում են 2000-ականների սկզբին Լոնդոնում կայացած համերգը, երբ Ջիւան Գասպարեանը հանդէս էր գալիս ադրբեջանցի կատարող Ալիմ Գասիմովի հետ նոյն դահլիճում:

«Բոլորը սպասում էին, որ նրանք միասին բեմ դուրս կը գան: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր հեռանում», - յիշում է Իսմայլովը:

«BBC»-ն նշում է, որ Ջիւան Գասպարեանը համագործակցել է այնպիսի յայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Փիթեր Գաբրիէլը, Բրայեան Մէյը, Հանս Զիմերը, Բրայեան Ինոն, Սթինգը, Սերժ Թանկեանը:

Մարկ Գրիգորեանը նաեւ պատմում է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին Ջիւան Գասպարեանի հետ իր հարցազրոյցի մասին, որում վարպետը խօսում էր քաղաքականութեան մասին.

«Քաղաքականութիւնը վնասում է մարդկանց, այն սպանում է ժողովրդին: Արւեստի մարդիկ չպէտք է կապւած լինեն դրա հետ: Եւ ընդհանրապէս, ժողովուրդները պէտք է սիրեն իրար, ոչ թէ սպանեն: Մաֆիայի ներկայացուցիչները ապակողմնորոշում են դժբախտ ժողովուրդներին, նրանց իրար դէմ հանում, իսկ յետոյ մի կողմ քաշւում եւ հարստանում են մարդկանց հաշւին:

Յետոյ նա մտածեց ու աւելացրեց.

«Ինչո՞ւ ենք զէնք վերցնում մեր ձեռքը, ինչո՞ւ ենք սպանում մարդկանց: Ի վերջոյ, մենք սիրում ենք աշխարհը, սիրում ենք գեղեցիկ բառեր, երգում ենք, պարում, գինի խմում... Սայաթ-Նովան ասում էր. «Աստւած սիրէ, հոգի սիրէ, եար սիրէ»:

92 տարեկան հասակում կեանքից հեռացել է դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիւան Գասպարեանը: Երաժշտի մահւան մասին յայտնել է նրա թոռը՝ Ջիւան Գասպարեանը կրտսերը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։