Հա

Մշակոյթ

17/07/2021 - 08:30

Շերոն Սթոունն արժանացել է Ֆրանսիայի մշակոյթի նախարարութեան բարձրագոյն շքանշանին

Հոլիւուդեան յայտնի դերասանուհի Շերոն Սթոունը, Կաննի 74-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակում, արժանացել է Ֆրանսիայի մշակոյթի նախարարութեան բարձրագոյն «Արւեստների եւ գրերի շքանշանի հրամանատար» շքանշանի:

«alikonline.ir» - Հոլիվուդեան յայտնի դերասանուհի Շերոն Սթոունը, Կաննի 74-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակում, արժանացել է Ֆրանսիայի մշակոյթի նախարարութեան բարձրագոյն «Արւեստների եւ գրերի շքանշանի հրամանատար» շքանշանի: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը` յաւելելով, որ այն ստացել է Կաննի կինոփառատօնի տնօրէն Թերի Ֆրիմաքսի կողմից:

Մրցանակը ստանալիս 63-ամեայ դերասանուհուն ուղեկցել է 70-ամեայ դերասան Բիլ Միւրէյը: Դերասանները միասին խաղացել են 2005 թւականին էկրաններ բարձրացած «Կոտրւած ծաղիկներ» ֆիլմում:

Արւեստի ոլորտում բարձրագոյն «Արւեստների եւ գրերի շքանշանի հրամանատար» շքանշանը հիմնադրւել է 1957 թւականի մայիսի 2-ին` Ֆրանսիայի մշակոյթի նախարար Անդրէ Մալրոքսի կողմից:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։