Print this page
18/07/2021 - 08:10

Յայտնի են Կաննի 74-րդ կինոփառատօնի անվանակարգերի յաղթողները

 Յայտնի են Կաննի 74-րդ կինոփառատօնի անւանակարգերի յաղթողները:

«alikonline.ir» - Յայտնի են Կաննի 74-րդ կինոփառատօնի անւանակարգերի յաղթողները:

Ինչպէս յայտնում է RT-ն, ֆրանսիացի ռեժիսորեւ սցենարիստ Ջուլիա Դիւկորնոն արժանացել է գլխաւոր մրցանակին՝ «Ոսկէ արմաւենուն» «Տիտան» ֆիլմի համար:

Գրան-պրի մրցանակին երկու ֆիլմ է արժանացել՝ ֆինն ռեժիսոր Իւխօ Կուոսմանենի «Առանձնասենեակ համար 6»-ը եւ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը:

Լաւագոյն ռեժիսոր անւանակարգում յաղթողը ֆրանսիացի Լէոս Կարակսն է՝ «Աննեթթ» միւզիքլի համար:

Լաւագոյն սցենար անւանակարգի գլխաւոր դափնեկիրը ճապոնացի ռեժիսոր Ռիւսուկէ Համագուտին է՝ «Նստիր մեքենայիս ղեկին» ֆիլմի համար:

Տղամարդու լաւագոյն դեր անւանակարգի յաղթողը ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսն է՝ «Նիտրամ» ֆիլմում խաղացած դերի համար:

Նորւեգացի դերասանուհի Ռենատէ Ռէյնսւէն կանացի լաւագոյն դեր անւանակարգի դափնեկիրն է՝ «Աշխարհի ամենանիհար մարդը» ֆիլմում խաղացած դերի համար:

Իտալացի կինոռեժիսոր Մարկօ Բելլոկկիոն արժանացել է «Ոսկէ արմաւենու» մրցանակին:

Կաննի կինոփառատօնում այս տարի 24 ֆիլմ էր ներկայացւած:

 

Յարակից լուրեր