Հա

Մշակոյթ

24/07/2021 - 13:10

Պահպանելով հայ մշակոյթի դարաւոր պատմութիւնը. լոյս է տեսել Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

Հայկական մշակոյթի ակունքները գալիս են դեռեւս հայկական ցեղային միութիւնների ու պետական կազմաւորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանօթ են ոչ միայն պահպանւած առասպելներից եւ կրօնական հաւատալիքներից, այլեւ պեղումների նիւթերից: Մշակոյթի ճիւղերն են լեզուն, գրականութիւնը, ճարտարապետութիւնը, քանդակագործութիւնը, նկարչութիւնը, երաժշտարւեստն ու պարարւեստը, թատրոնն ու կինոն եւ այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակոյթը ձեւաւորւել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ Սփիւռքում:

«alikonline.ir» - Հայկական մշակոյթի ակունքները գալիս են դեռեւս հայկական ցեղային միութիւնների ու պետական կազմաւորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանօթ են ոչ միայն պահպանւած առասպելներից եւ կրօնական հաւատալիքներից, այլեւ պեղումների նիւթերից: Մշակոյթի ճիւղերն են լեզուն, գրականութիւնը, ճարտարապետութիւնը, քանդակագործութիւնը, նկարչութիւնը, երաժշտարւեստն ու պարարւեստը, թատրոնն ու կինոն եւ այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակոյթը ձեւաւորւել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ Սփիւռքում:

Հայաստանում մինչեւ օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ, որոնք պահպանում ու տարածում են, ինչպէս տեղի, այնպէս էլ օտարազգի մշակոյթի աւանդոյթները, թէ մեր, այնպէս էլ արտերկրում: Խօսենք հայկական  ճարտարապետութեան մասին:

Սրա պատմութիւնը գալիս է դարերի խորքից՝ փոխանցւելով սերնդէսերունդ: Այսօր էլ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ դրա սահմաններից դուրս մնացել են մտաւորականներ ու կազմակերպութիւններ, որոնք զբաղւում են թէ մեր երկրի, այնպէս էլ արտերկրի հայկական եկեղեցիների պահպանմամբ: Գրում է Shamsyan.am-ը։

Նման կառոյցներից են Հայկական ճարտարապետութիւն ուսումնասիրող հիմնադրամն ու Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնը: Խօսենք մի հայրենանւէր ու գեղեցիկ մշակութային երեկոյթի մասին, որը տեղի ունեցաւ սոյն թւականի յուլիսի 22-ին Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածնում՝ «Հայ միասնութեան խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպութեան շէնքում:

Այստեղ էին հաւաքւել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտաւորականներ, հոգեւորականներ, յուշարձանագէտներ, պատմաբաններ՝ մասնակցելու սիրւած հայորդի ու մտաւորական Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն, ճարտարապետ, Հայաստանի Ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպութեան ազգային կոմիտէի ԻԿՕՄՕՍ-ի անդամ Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդէսին: Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էին Հայկական ճարտարապետութիւն ուսումնասիրող հիմնադրամն ու Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնը:

Մի քանի խօսք գրքի մասին: Այստեղ հիմնականում անդրադարձ է կատարւել այն հայկական եկեղեցիներին ու վանքերին, որոնք դարերի ընթացքում կառուցւել են Իրանում: Նշենք այն հանգամանքն, որ մինչ օրս դրանց մի մասը կանգուն է, իսկ միւսը գործածւում է որպէս սրբավայր: Գիրքն աւարտւում է Իրանի հայկական վանքերի եւ եկեղեցիների ամբողջական ցանկով, որոնց տւեալները ներկայացւելու են Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի կայքէջում: Գիրքը հրատարակւել է Հայաստանի Ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի ու Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի համատեղ ջանքերով: Միջոցառումը Տերունական աղօթքով ու հայրապետական բարեմաղթանքով ազդարարեց «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի ու հրատարակչութեան տնօրէն Տէր Արարատ քահանայ Պօղոսեանը: Այս գեղեցիկ շնորհանդէսը վարում էր Հայաստանի Ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրէն Րաֆֆի Քորթոշեանն, ով ներկայացրեց գրքի, օրւայ խորհրդի, ինչպէս նաեւ Հայաստանի հարեւան երկրների հայկական յուշարձանների կարգավիճակի մասին:

Գրքի մասին ու բարեմաղթանքի ելոյթներով հանդէս եկան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան Մշակոյթի կենտրոնի մշակոյթի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտէի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գիւրջեանը, Հայաստանի ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի տնօրէն Էմմա Աբրահամեանն, ով իր ելոյթի վերջում ի նշանաւորումն համատեղ աշխատանքի ու համագործակցութեան պատւոգրով պարգեւատրեց սիրւած մտաւորականին, ինչպէս նաեւ Շերլի Աւետեանի դասախօսներից Վրէժ Նալբանդեանը:

Շնորհանդէսի ընթացքում Շաքէ Աւետեանն ընթերցեց Իրանի Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տէր Գրիգոր Ս. արքեպիսկոպոս Չիֆթճեանի խօսքն՝ ուղղւած սիրւած մտաւորականին: Միջոցառման վերջում շնորհակալական, գրքի ու հետագայ աշխատանքների մասին ելոյթով հանդէս եկաւ Շերլի Աւետեանը: Նա իր խօսքում նշեց, որ գիրքը թիմային ու երկու հայրենանւէր կառոյցների համատեղ աշխատանքների արդիւնքն է, որի հաւաքագրման ու հրատարակութեանը մասնակցել են տարբեր մտաւորականներ, ճարտարապետներ, քանդակագործներ եւ այլք: Նա նշեց, որ գիրքը նւիրել է սիրելի ծնողների յիշատակին ու որ այն երկլեզւեան է՝ հայերէն ու անգլերէն:

Ամփոփելով իր խօսքը Շերլի Աւետեանը նշեց, որ առաջիկայում պէտք է ուսումնասիրեն նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեյան տարածքում առկայ Ասորական եկեղեցիները: Այսպիսով՝ գիրքը դառնալու է ինչպէս հայ մշակոյթի պատմութեամբ, այնպէս էլ ճարտարապետութեամբ զբաղւողների ուղեկիցը:

 

Գարիկ Աւետիսեան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետեանի

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/culture/item/69912-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId3304bb8c8a

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։