Հա

Մշակոյթ

25/07/2021 - 08:30

«Ջիւան Գասպարեանը, կարծես, ծիածանի մի գոյն լինէր իր իւրայատուկ տեմբրով». դուդուկի վարպետին վերջին հրաժեշտը տւեցին

Ջիւան Գասպարեանի հնչեցրած ծիրանափողի մեղեդիները աշխարհին պատմեցին հայ ժողովրդի մասին՝ որտեղից ենք եկել, ինչերի միջով անցել եւ ուր ենք գնում: Նա դարձել էր ծիրանափողի խոհրդանիշը եւ նոյնիսկ ամենացաւոտ թեմայի մասին նւագելիս՝ նրա մեղեդիներում յոյս ու լոյս կար: Այսպէս էր խօսում դուդուկի վարպետի վերջին հրաժեշտին եկած հանդիսատեսը:

«alikonline.ir» - Ջիւան Գասպարեանի հնչեցրած ծիրանափողի մեղեդիները աշխարհին պատմեցին հայ ժողովրդի մասին՝ որտեղից ենք եկել, ինչերի միջով անցել եւ ուր ենք գնում: Նա դարձել էր ծիրանափողի խոհրդանիշը եւ նոյնիսկ ամենացաւոտ թեմայի մասին նւագելիս՝ նրա մեղեդիներում յոյս ու լոյս կար: Այսպէս էր խօսում դուդուկի վարպետի վերջին հրաժեշտին եկած հանդիսատեսը: Գրում է Tert.am-ը:

Դուդուկահար Գէորգ Դաբաղեանը յիշում է՝ 13 տարեկանում վարպետը լսել է իր նւագն ու ասել՝ որ առաջ գնայ մեծ բեմում. երբեք չի դասաւանդել իրեն, բայց ասում է՝ Ջիւան Գասպարեանն իմ ուսուցիչն է, ումից շատ բան եմ սովորել. «Ջիւան Գասրպարեանը, կարծես, ծիածանի մի նոր գոյն լինէր իր իւրայատուկ տեմբրով, մեկնաբանութեամբ, նա այնքան պարզ մարդ էր, շիտակ, որքան նրա դուդուկն էր՝ շատ հայեցի»,- նշեց Գէորգ Դաբաղեանը:

Դուդուկահար Կամօ Սէյրանեանի յիշողութիւնից չի ջնջւի այն օրը, երբ Ջիւան Գասպարեանի կողքին ելոյթ ունեցաւ Ծիծեռնակաբերդում Հռոմի սուրբ քահանայապետի ներկայութեամբ, երբ ոգեկոչեցին Հայոց Ցեղասպանութեան 1,5 մլն սրբադասւած նահատակների յիշատակը: Ասում է՝ վարպետը մեծ դուռ բացեց եւ էլ աւելի արժեւորեց դուդուկահարների վաստակը:

Յայտնի ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը եկել է Երեւան՝ վարպետին կամ ինչպէս նա ասաց՝ «дядя» (հօրեղբայր) Ջիւանին վերջին հրաժեշտը տալու: «Նա ծիրանափողը գերեզմանից հանեց եւ հասցրեց այն սրահը, որտեղ Օսկար մրցանակաբաշխութիւնն է, հասցրեց նաեւ «Մեծ» թատրոն: Ռուս ժողովրդի անունից ես իմ խորը երախտագիտութիւնն եմ յայտնում «дядя» (հօրեղբայր) Ջիւանին, որ մեզ ցոյց տւեց, թէ ինչ վիթխարի ուժ ունի հայ մշակոյթը եւ դա արեց ընդամէնը օգտագործելով ծիրանենու փայտի փոքր կտոր: Ամէն ինչ անելու եմ, որ ընտանիքս նոյնքան լաւ ճանաչի հայ մշակոյթը ծիրանափողի միջոցով: Մեծ երջանկութիւն է ինձ վիճակւել ճանաչել Ջիւան Գասպարեանին: Թող հողը թեթեւ լինի, յաւերժ յիշատակ… Ցաւը տանեմ…»,- եզրափակեց շոումենը:

Լեգենդին վայել՝ հանդիսատեսը դուդուկի վարպետին ծափողջիւններով հրաժեշտ տւեց:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։