Հա

Մշակոյթ

25/07/2021 - 10:10

Սթոունհենջը համաշխարհային ժառանգութեան օբիեկտի կարգավիճակից զրկւելու վտանգի է ենթարկւած

Սթոունհենջը կարող է դառնալ Լիւերպուլից յետոյ Միացեալ Թագաւորութեան յաջորդ պատմական վայրը, որը կը կորցնի ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան կարգավիճակը, եթէ հնագոյն քարէ օղակի կողքին գտնւող ինքնաթունելի նախագիծը չվերանայւի, նախազգուշացրել է Համաշխարհային ժառանգութեան կոմիտէն:

«alikonline.ir» - Սթոունհենջը կարող է դառնալ Լիւերպուլից յետոյ Միացեալ Թագաւորութեան յաջորդ պատմական վայրը, որը կը կորցնի ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան կարգավիճակը, եթէ հնագոյն քարէ օղակի կողքին գտնւող ինքնաթունելի նախագիծը չվերանայւի, նախազգուշացրել է Համաշխարհային ժառանգութեան կոմիտէն: Ըստ News.am-ի՝ հաղորդում է The Independent-ը:

Նախազգուշացումը արւել է այն բանից յետոյ, երբ տրանսպորտի նախարար Գրանտ Շապպսը թոյլատրել է լանդշաֆտի տակով անցնող 1,7 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժողութեամբ թունել կառուցել: Այս պահին շինարարութեանը դէմ արտայայտւող մի խումբ ակտիւիստների խնդրանքով Բրիտանիայի դատարանը ստուգում է տրանսպորտի նախարարութեան որոշման օրինականութիւնը:

«Նախագիծը պէտք է վերանայւի՝ հնարաւոր լաւագոյն արդիւնք ապահովելու համար, որպէսզի պահպանւի այս օբիեկտի չմարւած համընդհանուր արժէքը: Չնայած օբիեկտի նշանակալի կարգավիճակին, նախկինի պէս օգտագործւում է այն փաստարկը, թէ թունելի երկարութեան աւելացումը արդարացւած չէ ֆինանսական ծախսերի պատճառով»,- յայտարարել է կոմիտէն:

Նախկինում ԻՒՆԵՍԿՕ-ն իր ցուցակից հանել էր Լիւերպուլի նաւահանգստային մասը եւ քաղաքի պատմական կենտրոնը` Լիւերպուլի վերակառուցման պատճառով:

 

Յարակից լուրեր

  • ԻՒՆԵՍԿՕ-ն յայտարարում է մրցոյթ լուսանկարչութեան ոլորտում
    ԻՒՆԵՍԿՕ-ն յայտարարում է մրցոյթ լուսանկարչութեան ոլորտում

    ԻՒՆԵՍԿՕ-ի սոցիալական եւ հումանիտար գիտութիւնների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդութեան հայեացքը Մետաքսի ճանապարհին» խորագրով միջազգային լուսանկարչական մրցոյթի 4-րդ շրջափուլը։

  • Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղարի այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք
    Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղարի այցը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք

    Շաբաթ՝ 7 մայիսի 2022 թւականին, Ս. Ամենափրկիչ վանք այցելեցին Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Հոջաթօլլահ Այուբին, Սպահանի քաղաքապետարանի Վերանորոգման ու բարեկարգման կազմակերպութեան գործադիր տնօրէն եւ Սպահանում ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իզադխասթին եւ Սպահանի քաղաքապետարանի առաջին շրջանի տնօրէն Մէյսամ Բաքթաշեանը:

  • Ինչպէ՞ս արձագանգել գոյութիւն ունեցող մարտահրաւէրներին
    Ինչպէ՞ս արձագանգել գոյութիւն ունեցող մարտահրաւէրներին

    Վերջերս ԻՒՆԵՍԿՕ-ի փորձագէտների հնարաւոր այցի մասին շրջանառւող տեղեկութեան, ինչպէս նաեւ Ադրբեջանի մշակոյթի նախարարի յայտնի յայտարարութեան հետ կապւած` Արցախի Հանրապետութեան հսկողութիւնից դուրս մնացած տարածքներում մշակութային ժառանգութեան պահպանման թեման արդիական դարձաւ։ Ամէն կողմից հնչում են մշակութային ժառանգութեան պահպանման եւ մշակութային ցեղասպանութեան կանխման ուղղութեամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու կոչեր։ 

  • Պրոֆեսոր Յովհաննիսեանը կը ստանայ ԻՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակ
    Պրոֆեսոր Յովհաննիսեանը կը ստանայ ԻՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակ

    Պրոֆեսոր Վինչենցօ Բալզանին (Իտալիա) եւ պրոֆեսոր Իւրի Յովհաննիսեանը (Օգանէսեան) կարժանանան ԻՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելէեւի առաջին միջազգային մրցանակին հիմնարար գիտութիւններում։ Որոշումն ընդունւել է ականաւոր միջազգային ժիւրիի առաջարկով՝ պրոֆեսոր Ժան-Պիեռ Սովաժի նախագահութեամբ, որը քիմիայի բնագաւառում 2016 թւականի Նոբէլեան մրցանակի դափնեկիրն էր։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ողջունում է՝ «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի եռօրեայ ուխտագնացութիւն»-ը Իւնեսքոյի կողմից գրանցւելու բացառիկ առիթը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ողջունում է՝ «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի եռօրեայ ուխտագնացութիւն»-ը Իւնեսքոյի կողմից գրանցւելու բացառիկ առիթը

    Շուրջ մէկ տարի առաջ Իրանի մշակոյթի, ձեռարւեստի եւ զբօսաշրջիկութեան նախարարութեան, ինչպէս նաեւ Իրանի պատմական եկեղեցի պահպանման հիմնարկութեան ու Հայաստանի Իւնեսքոյի գրասենեակի կողմից կատարւած դիմումին ընդառաջելով, 17 դեկտեմբեր 2020-ին, Իւնեսքոն իր Մշակութային Ժառանգութեանց ցուցակում արձանագրեց նաեւ «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւն»-ը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։