Հա

Մշակոյթ

15/08/2021 - 10:50

«Շուշիի Կերպարւեստի թանգարանի Քանդակների պուրակի արձանները տեղահանւել են». Caucasus Heritage Watch

Արբանեակային լուսանկարները ցոյց են տալիս, որ ապրիլի 10-ից մինչեւ յունիսի 5-ն ընկած ժամանակահատւածում Շուշիի Կերպարւեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայւած 51 քանդակ հեռացւել է, եւ տարածքն ամբողջութեամբ մաքրւել է:

«alikonline.ir» - Արբանեակային լուսանկարները ցոյց են տալիս, որ ապրիլի 10-ից մինչեւ յունիսի 5-ն ընկած ժամանակահատւածում Շուշիի Կերպարւեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայւած 51 քանդակ հեռացւել է, եւ տարածքն ամբողջութեամբ մաքրւել է:

Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում յայտնում է Կովկասեան ժառանգութեան պաշտպանութեան միջազգային կազմակերպութիւնը (Caucasus Heritage Watch)՝ մտահոգութիւն յայտնելով վերոնշեալ արւեստի գործերի ճակատագրի առնչութեամբ, որոնք այդ թանգարանի սեփականութիւնն են:

Կազմակերպութիւնը պահանջել է ադրբեջանական իշխանութեանից բացայայտել առգրաււած քանդակների գտնւելու վայրը եւ պարզաբանել՝ արդեօք քանդակների հեղինակները կամ բնապահպանները ներգրաււած են եղել դրանց տեղահանման գործընթացին:

Քանդակների հեղինակների թւում են Իսահակ Ապրէյեանը, Ռոբերտ Ասկարեանը, Վիգէն Ատետիսը, Մայա Ատագեանը, Արա Բադալեանը, Բագրատ Բալաբէկեանը, Լուկա Կալոն, Անտոնիօ դի Տոմասոն, Հայկ Յակոբեանը, Սպարտակ Յարութիւնեանը, Անանիա Քոչարեանը եւ ուրիշ արւետսագէտներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։