Հայոց Ցեղասպանութեան անշունչ եւ շնչաւոր ականատեսներն, անխօս վկայ դարձած տեղանքն ու վերապրածներն ամփոփւել են լուսանկարչական մէկ նախագծում:
«ԱԼԻՔ», Հատիս - Հայոց Ցեղասպանութեան անշունչ եւ շնչաւոր ականատեսներն, անխօս վկայ դարձած տեղանքն ու վերապրածներն ամփոփւել են լուսանկարչական մէկ նախագծում:
«Ծառերի յիշողութիւնը» ճանապարհորդութիւն է կոտորածների ու տեղահանութիւնների, մշակութային ինքնութեան կորստի, իսկ այն հայերի համար, ովքեր դեռ շարունակում են ապրել Թուրքիայում, նրանց դժւարութիւններն ու մեկուսացում է պատկերագրում:
Այս պատկերները ցոյց են տալիս ակնթարթներ, որոնք կարող են գոյութիւն ունենալ միայն յիշողութեան մէջ, նրանց յիշողութեան ովքեր լսել են առաջին ձեռքից՝ սպանդից փրկւած ծնողներից:
Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Ջոն Մինասեանը ասում է. «Ո՞րն է այդ լռութեան ժառանգութիւնը: Ես նպատակ ունեմ այս լռութեանը դէմք հաղորդել»:
Քեթրին Քուքը ամերիկացի լուսանկարիչ է, որը բնակւում է Ժնեւում, Շւէյցարիա, որտեղ նա Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ղեկավարն է: Նրա լուսանկարչի կարիերան սկսւել էր Լատինական Ամերիկայում, որտեղ իրականացրած առաքելութիւնների կողքին սկսեց զբաղւել նաեւ լուսանկարչական անձնական նախագծեր:
Ամերիկացի Քեթրին Քուքը 2006-ից Ստամբուլ է տեղափոխւում, ճանապարհորդում է տարբեր երկրներ ու իրականացնում նախագիծ Հայոց Ցեղասպանութեան մասին: Նա 7 տարւայ ընթացքում կտրել է տարբեր երկրների սահմաններ՝ Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, Իսրայէլ, Ֆրանսիա, լուսանկարներ կատարել, որպէսզի ամբողջութեամբ ըմբռնի այսօրւայ քար լռութեան եւ անհաղորդ անտարբերութեան չափը։
Քեթրին Քուքն իր նախագծի հիմնաքարը գտնում է Թուրքիայի Աղաչլը գիւղում։ Այնտեղ քուրդ բնակիչները վերականգնել են հայերի մետաքսագործական աւանդոյթը` նոյնութեամբ մշակելով եւ օգտագործելով տեղի թթենիների շերամը։ Քեթրին Քուքի արած մետաքսի բոժոժների լուսանկարները ներկայանում են որպէս բանաստեղծական պատկերներ` խորհրդանշելով վերածնունդը:
«Ծառերի յիշողութիւնը» առաջին անգամ ցուցադրութեան հանւեց Մարսէլի թանգարանում անհատական ցուցահանդէսի տեսքով:
Հետեւելով երկիմաստ ու մութ պատմութեան հետքերին Քուքը ճանապարհորդեց Թուրքիայով ու Հայաստանով, ապա այցելեց Սիրիա, Լիբանան եւ վերջապէս Իսրայէլ, մաղելով այս ժառանգութեան մնացորդներն ու իրականացրեց հետազօտութիւններ վերապրածներին գտնելու նպատակով:
Այս շաբաթ MAGNUM-ը նշում է Inge Morath մրցանակի 20-ամեակը՝ լսարանի հետ կիսելով անցած մրցանակակիրների աշխատանքները, այդ թւում՝ Քեթրին Քուքի երկարաժամկէտ նախագիծը:
Դրամաշնորհը տրւում է ամէն տարի մինչեւ 30 տարեկան կին կամ սեռական չբացայայտւած կողմնորոշում ունեցող լուսանկարչի՝ երկարաժամկէտ վաւերագրական նախագիծն աւարտելու աշխատանքներին աջակցելու նպատակով:
Մրցանակը տրւում է Magnum Foundation-ի, Inge Morath Estate-ի եւ Magnum Photos-ի կողմից՝ առաջատար լուսանկարիչ Inge Morath-ի (1923-2002) յիշատակին: