Հա

Մշակոյթ

23/08/2021 - 12:20

Լոյս է տեսել «Հայ-իրանական դիւցազնավէպը»

Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի հրատարակչութիւնը ներկայացնում է նոր գիրք: Լոյս է տեսել «Ռոստամ Զալ» Հայ-իրանական դիւցազնավէպը:

«alikonline.ir» - Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի հրատարակչութիւնը ներկայացնում է նոր գիրք: Լոյս է տեսել «Ռոստամ Զալ» Հայ-իրանական դիւցազնավէպը:

«Գրական իրարանցում» ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ գրքում ընդգրկւած են հայ-իրանական «Ռոստամ Զալ» դիւցազնավէպի՝ նախկինում մամուլում հրատարակւած եւ անտիպ պատումներ: Տեղեկացնում է Panorama.am-ը:

«Ռոստամ Զալի» տարբերակները գրառւել են 1880-1974 թթ. պատմական Հայաստանի տարբեր վայրերում: Տարածման ու տեղայնացման առանձնայատկութիւնները, ընդհանուր մոտիւները, գեղարւեստական արտայայտչամիջոցները մատնանշում են «Ռոստամ Զալի» հարազատութիւնը մեր վիպական աւանդութեանը, յատկապէս «Սասնայ ծռեր» էպոսին ու ժողովրդական հեքիաթներին:

Գիրքը հրատարակւել է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Կազմել են՝ Ս. Յարութիւնեանը, Հ. Համբարձումեանը, Տ. Դալալեանը, Ն. Վարդանեանը եւ Ա. Պօղոսեանը, խմբագրել՝ Հայկ Համբարձումեանն ու Հայկանուշ Մեսրոպեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։