Հա

Մշակոյթ

25/08/2021 - 09:35

Մեծամօրի հնավայրում վերսկսւել են պեղումները

Մեծամօրի հնավայրի տարածքում hայ-լեհական 20 հոգանոց միջազգային արշաւախումբը վերսկսել է պեղումները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւն Պահպանութեան ծառայութիւն ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հնագէտներն այս տարի կաշխատեն քաղաքային թաղամասում եւ դամաբարանադաշտում։

«alikonline.ir» - Մեծամօրի հնավայրի տարածքում hայ-լեհական 20 հոգանոց միջազգային արշաւախումբը վերսկսել է պեղումները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւն Պահպանութեան ծառայութիւն ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հնագէտներն այս տարի կաշխատեն քաղաքային թաղամասում եւ դամաբարանադաշտում։

Արշաւախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսեանի խօսքով, լեհ գործընկերների հետ Հայաստան են եկել նաեւ լեհ երկրաբաններ, ովքեր յատուկ սարքերով ուսումնասիրութիւններ կիրականացնեն յուշարձանի տարածքում՝պարզելու, թէ որտեղ են աւելի շատ քարային կուտակումները։ Երկրաբանական հետազօտութեան անհրաժեշտութիւն, ըստ Ա․ Փիլիպոսեանի, վաղուց կար։ 

«Շատ կարեւոր աշխատանք կանեն մեր գործընկերները եւ նրանց ուսումնասիրութեան արդիւնքում յաջորդ տարի կաշխատենք տեղորոշւած տարածքներում»,- նշել է Ա․ Փիլիպոսեանը։

Մեծամօրի հնավայրի տարածքում հնագէտները կաշխատեն մինչեւ սեպտեմբերի 16-ը։ Նրանք խոստանում են հետաքրքիր բացայայտումներ անել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։