«Ծիրանի ծառ» կինոփառատօնի փաստավաւերագրական ֆիլմերի անւանակարգում իրանական կինոյի երկու ներկայացուցիչներ արժանացել են լաւագոյն ֆիլմի եւ ժիւրիի յատուկ մրցանակների:
«ԱԼԻՔ» - «Ծիրանի ծառ» կինոփառատօնի փաստավաւերագրական ֆիլմերի անւանակարգում իրանական կինոյի երկու ներկայացուցիչներ արժանացել են լաւագոյն ֆիլմի եւ ժիւրիի յատուկ մրցանակների:
IRIB-ի համաձայն՝ Հայաստանի Ուջան գիւղական համայնքում անցկացւող «Ծիրանի ծառ» կինոփառատօնի (7-րդ) վաւերագրական ֆիլմերի անւանակարգում Մեհդի Զամանփուր Քիասարիի նկարած «Քալ Ֆաթեմէ» փաստագրական ֆիլմը արժանացել է «Լաւագոյն ֆիլմ» մրցանակի, իսկ ժիւրիի յատուկ մրցանակը շնորհւել է Աբդուլ Ղադեր Խալեդիին` «Բալորէ» կարճամետրաժ ֆիլմի համար:
Փառատօնի բացմանը ցուցադրւել է իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան-Մեհրիի «Ուջանեան պատմութիւններ» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը։
Ռեժիսորն Ուջանում մասնակցել է 3-րդ փառատօնին, շահել գլխաւոր մրցանակը եւ շատ հաւանելով գիւղն ու այն ընտանիքը, որտեղ ապրել է, վերադարձել ու լիամետրաժ ֆիլմ է նկարել, հերոսներն էլ նշւած ընտանիքի անդամներն են: