Հա

Մշակոյթ

06/09/2021 - 10:05

«Արտաւազդ Փելեշեանի «Բնութիւն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենայ Նիւ Եօրքում». Kinoashkharh

«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպէս է ներկայացնում ռեժիսոր Արտաւազդ Փելեշեանին հանրայայտ Նիւ Եօրքի կինոփառատօնը (New York Film Festival)։ kinoashkharh.am-ի հաղորդմամբ, ընդամէնը օրեր առաջ կազմակերպիչները ուրախութեամբ յայտարարել են, որ Արտաւազդ Փելեշեանի վերջին՝ «Բնութիւն» ֆիլմի համաշխարհային փառատօնային պրեմիերան տեղի կունենայ Նիւ Եօրքի կինոփառատօնում։

«alikonline.ir» - «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպէս է ներկայացնում ռեժիսոր Արտաւազդ Փելեշեանին հանրայայտ Նիւ Եօրքի կինոփառատօնը (New York Film Festival)։ kinoashkharh.am-ի հաղորդմամբ, ընդամէնը օրեր առաջ կազմակերպիչները ուրախութեամբ յայտարարել են, որ Արտաւազդ Փելեշեանի վերջին՝ «Բնութիւն» ֆիլմի համաշխարհային փառատօնային պրեմիերան տեղի կունենայ Նիւ Եօրքի կինոփառատօնում։ Գրում է Panorama.am-ը:

«New York Film Festival» այս տարի կազմակերպւում է 59-րդ անգամ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 10-ը հանրայայտ Լինկոլն կենտրոնում ցուցադրւելու են տարւայ լաւագոյն ֆիլմերը, կազմակերպւելու են հանդիպումներ եւ քննարկումներ կինոաշխարհի կարեւոր ներկայացուցիչների հետ, ինչպէս նաեւ բազմաթիւ վարպետաց դասեր ուսանողների համար։ Փառատօնի պաշտօնական ծրագիրն արդէն հասանելի է ամբողջութեամբ։

Այստեղ նշւում է, որ Փելեշեանի «Բնութիւն» ֆիլմը ցուցադրւելու է հոկտեմբերի հինգին եւ վեցին։ Ի դէպ, փառատօնը հրաւիրում է բոլոր ցանկացողներին այցելել նաեւ «Հանդիպում Արտաւազդ Փելեշեանի հետ» խորագիրը կրող կայքէջ, որտեղ ամենայն մանրամասնութեամբ կարելի է ծանօթանալ ռեժիսորի կեանքին եւ աշխատանքին։

Սա «Բնութիւն» ֆիլմի փառատօնային ճանապարհի միայն առաջին քայլն է։ Արդէն յայտնի է, որ ֆիլմի եւրոպական պրեմիերան տեղի կունենայ դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակաւոր կինոփառատօնում՝ IDFA Ամստերդամում, նոյեմբերի 17-28-ը։ Փառատօնի նախագահ Օրւա Նիրաբիան նշում է, որ փառատօնն այս տարի կը պատւի Փելեշեանին` կինոյում ունեցած անգնահատելի աւանդի համար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։