Հա

Մշակոյթ

09/09/2021 - 12:20

Վենետիկի կինոփառատօնի «Ոսկէ առիւծ» պատւաւոր մրցանակը ստացել է Ջէյմի Լի Քերթիսը

Ամերիկացի դերասանուհի Ջէյմի Լի Քերթիսը, ով յայտնի է «Հելլոուին», «Փոխւել տեղերով», «Վանդա անունով ձկնիկը» ֆիլմերով, արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատօնի «Ոսկէ առիւծ» պատւաւոր մրցանակին կարիերայի ընթացքում ակնառու նւաճումների համար: 

«alikonline.ir» - Ամերիկացի դերասանուհի Ջէյմի Լի Քերթիսը, ով յայտնի է «Հելլոուին», «Փոխւել տեղերով», «Վանդա անունով ձկնիկը» ֆիլմերով, արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատօնի «Ոսկէ առիւծ» պատւաւոր մրցանակին կարիերայի ընթացքում ակնառու նւաճումների համար: Ըստ Panorama.am-ի՝ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխութիւնը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյեան:

«Ես շատ յուզւած եմ: Իմ սիրտն այսօր ձեզ հետ է: Ես երախտապարտ եմ փառատօնին այս մրցանակի համար»,- ասել է Քերթիսը:

Արարողութիւնից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է. «Ես պաշտում եմ իմ աշխատանքը, ես երկրպագում եմ նկարահանող անձնակազմին որպէս իմ ընտանիք: Ես պաշտում եմ այս մարդկանց, ովքեր հաւաքւում են ֆիլմեր նկարելու, ես երկրպագում եմ բոլորին նկարահանման հրապարակում, քանի որ առանց նրանց անհնար է ֆիլմ ստեղծել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։