Հա

Մշակոյթ

11/09/2021 - 09:30

Մայր Աթոռում բացւած ցուցահանդէսում առանձին ցուցավահանակներով ներկայացւած է Դադիվանքը եւ Արցախի ոչնչացւող ու վտանգւած սրբավայրերը

Մայր Աթոռի Արխիւը «Միջազգային կրօնական ազատութիւն եւ խաղաղութիւն» համաժողովի շրջանակներում, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի, կազմակերպել է արխիւային վաւերագրերի եւ լուսանկարների ցուցահանդէս (հեղինակ եւ համադրող Տ. Ասողիկ աբեղայ Կարապետեան):

«alikonline.ir» - Մայր Աթոռի Արխիւը «Միջազգային կրօնական ազատութիւն եւ խաղաղութիւն» համաժողովի շրջանակներում, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի, կազմակերպել է արխիւային վաւերագրերի եւ լուսանկարների ցուցահանդէս (հեղինակ եւ համադրող Տ. Ասողիկ աբեղայ Կարապետեան):

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիւից յայտնում են, որ այս գործում Մայր Աթոռի Արխիւին աջակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Ցուցահանդէսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգութիւնը, 1933 թ. Թեմի կազմալուծումը, Խորհրդային տարիներին արցախեան, առհասարակ Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմանների մէջ յայտնւած հայոց սրբավայրերի վիճակը, ինչպէս նաեւ 1988 թ. Արցախեան շարժման արդիւնքում Թեմի վերահաստատումը:

Ցուցահանդէսն անդրադառնում է նաեւ Տ.Տ. Վազգէն Ա., Տ.Տ. Գարեգին Ա. եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսների գահակալութեան տարիներին Արցախի եւ ղարաբաղեան հարցի հետ նրանց առնչութիւններին, ձեռնարկներին: Յատկանշական են այն համատեղ յայտարարութիւնները, որոնք ստորագրւել են Հայոց Հայրապետների եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդի կողմից՝ գործուն մասնակցութեամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատրիարքների, համաշխարհային եկեղեցական կազմակերպութիւնների:

Առանձին ցուցավահանակներով ներկայացւած է Դադիվանքը (որի անվտանգութիւնն ու պաշտպանութիւնն ստանձնել են ռուս խաղաղապահները) եւ Արցախի ոչնչացւող ու վտանգւած սրբավայրերը:

Ցուցահանդէսի որոշ նիւթեր Մայր Աթոռի Արխիւին տրամադրել են Հայաստանի ազգային արխիւը, Հայաստանի պատմութեան թանգարանը, անհատ գիտաշխատողներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։