Հա

Մշակոյթ

12/09/2021 - 08:15

Արցախեան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով բացւել է Սալենտոյի միջազգային փառատօնը

Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի՝ արցախեան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով է կայացել Սալենտոյի միջազգային կինոփառատօնի հանդիսաւոր բացումը: 

«alikonline.ir» - Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի՝ արցախեան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով է կայացել Սալենտոյի միջազգային կինոփառատօնի հանդիսաւոր բացումը: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է Կինեմատոգրաֆիստների միութիւնը։ 

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնւալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը։ Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա իւրացրել նրա՝ մարտի դաշտում արւած լուսանկարները...

Ֆիլմի գլխաւոր օպերատորը լիտւացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնաւորում է լիտւացի յայտնի դերասան Լէօ Պոբեդոնոսցեւասը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանեան եւ արցախեան պրեմիերան կայացել է 2019 թւականին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։