Հա

Մշակոյթ

13/09/2021 - 08:10

Յայտնի են Վենետիկի 78-րդ կինոփառատօնի յաղթողները

Վենետիկի 78-րդ կինոփառատօնի գլխաւոր մրցանակը`«Սուրբ Մարկոսի ոսկէ առիւծ»-ը, ստացել է ֆրանսիուհի Օդրի Դիւանի «Իրադարձութիւն» (L'événement) ֆիլմը: 

«alikonline.ir» - Վենետիկի 78-րդ կինոփառատօնի գլխաւոր մրցանակը`«Սուրբ Մարկոսի ոսկէ առիւծ»-ը, ստացել է ֆրանսիուհի Օդրի Դիւանի «Իրադարձութիւն» (L'événement) ֆիլմը: Այդ մասին շաբաթ յայտարարել է միջազգային ժիւրին՝ հարաւկորէացի ռեժիսոր Բոնգ onուն Հոյի գլխաւորութեամբ, Կինոյի պալատում կայացած մրցանակաբաշխութեան ժամանակ, ըստ Tert.am-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Իր հերթին, Վենետիկի կինոփառատօնի լաւագոյն ռեժիսորի համար «Սուրբ Մարկոսի արծաթէ առիւծ» մրցանակին արժանացել է Ջէյն Քեմփիոնին` «Շան ուժը» ֆիլմի համար:

Պաոլօ Սորենտինոն արժանացել է ժիւրիի գլխաւոր մրցանակին «Աստծոյ ձեռքը» (È stata la mano di Dio) ֆիլմի համար: Ֆիլմի գլխաւոր դերասան Ֆիլիպօ Սքոթին արժանացել է Մարչելօ Մաստրոյեանիի անւան մրցանակին՝ որպէս լաւագոյն սկսնակ դերասան:

Պենելոպէ Կրուսը Պեդրօ Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» (Madres paralelas) ֆիլմում իր դերի համար պարգեւատրւել՝ որպէս լաւագոյն դերասանուհի: Ֆիլիպինեան «Աշխատանքում. Անյայտ կորածները» ֆիլմի գլխաւոր դերասան Ջոն Արսիլան ճանաչւել է լաւագոյն դերասան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։