Հա

Մշակոյթ

15/09/2021 - 11:50

Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմային

Երեքշաբթի, 14 սեպտեմբերի 2021 թւականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբէն Սեւակի անւան թանգարանում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 14 սեպտեմբերի 2021 թւականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբէն Սեւակի անւան թանգարանում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով: Այս մասին տեղեկացնում է «ՀայՓոստ»-ը:

Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետութեան բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան փոստի բաժնի պետի Ծովինար Գալստեանը, «ՀայՓոստ»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Հայկ Կարապետեանը, Արցախի թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Սերգէյ Ղազարեանը, Հայաստանի Հանրապետութեան Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Յովիկ Մուսայէլեանը:

940 ՀՀ դրամ անւանական արժէքով գեղաթերթիկի նամականիշի վրայ պատկերւած է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (19-րդ դար), իսկ 950 ՀՀ դրամ անւանական արժէքով գեղաթերթիկի նամականիշի վրայ պատկերւած է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ հրթիռակոծւած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից:

Գեղաթերթիկի ձախ հատւածում պատկերւած է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչեւ ռմբակոծումը, ինչպէս նաեւ՝ եկեղեցու հրեշտակ քանդակներից մէկը: Գեղաթերթիկի աջ հատւածում պատկերւած է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ռմբակոծւող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպէս նաեւ՝ անօդաչու թռչող սարք:

Թողարկման օրը` 14 սեպտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դաւիթ Դովլաթեանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 105,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 25000 հ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։