Հա

Մշակոյթ

19/09/2021 - 11:35

«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Ստեփանակերտում

Սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում կայացել է Արման Նշանեանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը: 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում կայացել է Արման Նշանեանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը:

Ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկութեան մասին՝ անդրադառնալով նրա կեանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդեան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի իշխանութեան ժամանակաշրջանին: Ֆիլմի հերոսներից մէկը թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կեանքը՝ կրօնական հողի վրայ հետապնդւող լաւագոյն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն աւարտւում է Կոմիտասի վերջին համերգով: Հեղինակները վստահ են՝ Կոմիտասը խելագար չէր, նա նուրբ հոգի ունէր, ամէն ինչում գեղեցկութիւն ու երաժշտութիւն էր տեսնում եւ չէր հասկանում, թէ ինչպէս կարող են մարդիկ այդքան դաժան լինել: Այդ իսկ պատճառով նա հեռացաւ, փակւեց աշխարհից եւ զրկեց նրան հանճարից:

Ֆիլմի նկարահանումները կատարւել են 2018թ., տեսարանները նկարահանւած են Արցախի տարբեր վայրերում, որոնց մի մասը ներկայումս բռնազաւթւած է թշնամու կողմից:

«Ապառաժ»-ի հետ զրոյցում Արման Նշանեանը նշել է, որ հիմա էլ շարունակւում է 1890-ական թթ. իրադարձութիւնները: «Այստեղ կրկնւել է 100 տարուց աւելի առաջ կատարւածը ու աշխարհը նորից երես է թեքում: Այն ժամանակ տեղեկատւութիւնը դանդաղ էր տարածվում, հիմա արագ է եւ ամէն ինչը արագ փոխանցւում է, բայց միեւնոյնն է, նոյն բանը կատարւել է: Ոչ մէկը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս»,- ասել է Ա. Նշանեանը: Նա շեշտել է, որ այդ տարածքները սուրբ են եւ այսպիսի նկարահանումներով անմահացել են:

Իր խօսքում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինէ Ղարախանեանը նշել է, որ ամբողջութեամբ զգացւել ու փոխանցւել է նկարագրւող ժամանակաշրջանի ոգին: «Նոյն ապրումները ես ունեցայ, երբ Էրդողանը եկաւ Շուշի ու տրորեց մեր հոգին: Ֆիլմից մի մեսիջ է մնացել իմ մէջ՝ վրէժ: Մենք վերադառնալու ենք, հաւատացէք»,- ասել է Լուսինէ Ղարախանեանը՝ շնորհակալութիւն յայտնելով կատարած աշխատանքի համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։