Հա

Մշակոյթ

23/09/2021 - 12:50

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ յատուկ համերգ «Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ» առիթով

Իրանում պարտադրեալ պատերազմի տարիների մեծարման՝ «Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ» մշակութային միջոցառումների մեկնարկի եւ «Նահատակ՝ Սոլէյմանիի գրականութեան» փառատօնի շրջագծում, այսօր իւրայատուկ համերգ է իրականանալու Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ղեկավարութեամբ՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի:

«ԱԼԻՔ» - Իրանում պարտադրեալ պատերազմի տարիների մեծարման՝ «Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ» մշակութային միջոցառումների մեկնարկի եւ «Նահատակ՝ Սոլէյմանիի գրականութեան» փառատօնի շրջագծում, այսօր իւրայատուկ համերգ է իրականանալու Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ղեկավարութեամբ՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի:

Դռնփակ համերգին, Թեհրանի սիմֆոնիկ եւ Ազգային օրկեստի համատեղ նւագախմբին ղեկավարելու համար հրաւիրւել է մայեստրօ Ռազմիկ Օհանեանը:

Խումբը կատարելու է Բեհզադ Աբդիի «Պաշարման մէջ» ստեղծագործութեան մի հատւածը: Միջոցառման տնօրինութիւնը իրականացնում է «Ռուդաքի» գեղարւեստական-մշակութային հիմնադրամը: Համերգին ելոյթով հանդէս են գալու մենակատարներ եւ իրանական «Նէյ» երաժշտական գործիքի հետ ասմունքի միջոցով ներկայացւելու է կտորները: Համերգին ներկայ են լինելու Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար՝ Մոհամադ Մեհդի Էսմայիլին եւ երկրի զինւորական ու այլ բարձրաստիճան պաշտօնատարներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։