Հա

Մշակոյթ

26/09/2021 - 09:50

Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը համերգով կը նշի Կոմիտաս վարդապետի ծննդեան օրը

Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը համերգ կը նւիրի Կոմիտաս վարդապետի ծննդեան 152-ամեակին:

«alikonline.ir» - Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը համերգ կը նւիրի Կոմիտաս վարդապետի ծննդեան 152-ամեակին:

Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնից յայտնում են, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00 գիւղ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կը կայանայ համերգ, որին հանդէս կը գայ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր` Ռոբերտ Մլքէյեան): Ծրագրում կոմիտասեան ստեղծագործութիւններն են։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Համերգի համար ընտրւած Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարեան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային կոթողներից է, հայկական հոգեւոր եւ ճարտարապետական նշանաւոր կառոյցներից։

Իր երկարատեւ պատմութեան ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգւել է (նոյնիսկ վերածւել ամրոցի` առանձին հատւածներում շրջապատւելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս համերգով Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը ցանկանում է եւս մէկ անգամ հանրութեան ուշադրութիւնը գրաւել դէպի մեր երկրի կարեւորագոյն պատմամշակութային կոթողները, ինչպէս նաեւ յարգանքի տուրք մատուցել մեր երաժշտութեան մեծերից՝ Կոմիտաս վարդապետին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։