Հա

Մշակոյթ

28/09/2021 - 13:00

Պատերազմի վաւերագրութիւնը Դաւիթ Ղահրամանեանի լուսանկարներում. Ցուցահանդէս Ստեփանակերտում

Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացւել է լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդէսը: 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացւել է լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդէսը: Լուսանկարիչն Արցախեան 44-օրեայ պատերազմի սկզբից մինչեւ վերջին օրը եղել է իրադարձութիւնների կենտրոնում, հասել առաջնագիծ, թշնամու պատճառած աւերածութիւնների վայր, անմահացրել կռւող հերոսներին, որոնց մի մասի համար դրանք վերջին լուսանկարները դարձան: Սակայն ինչպէս իրաւամբ նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինէ Ղարախանեանը, լուսանկարներում պարտութիւն չկայ: «Սա Դաւիթի մտածողութեան, հոգեբանութեան, նրա էութեան արդիւնքն է: Դաւիթին յաջողւել է արտայայտել իր ազգային աշխարհընկալումն եւ աշխարհըմբռնումը: Սա ինչ-որ բանի սկիզբ է եւ Դաւիթն այս ցուցահանդէսով ոչ միայն պատերազմի գիրք է դնում մեր սեղանին, այլ ասում է, որ սա չի կարող աւարտ լինել, սա սկիզբ է»,- նշել է նախարարը: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ցուցահանդէսը կայացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ: Գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանի խօսքով լուսանկարների ցուցահանդէսի գաղափարը ծագել է դեռեւս պատերազմի օրերին: Ըստ նրա՝ այն մեծ ասելիք ունի ինչպէս հայրենիքում, այնպէս էլ դրսում:

«Նախաձեռնութիւնը մերն է, բայց այս ցուցահանդէսը բոլորինն է, որովհետեւ այստեղ ներկայացւած լուսանկարները արծարծում են մեր բոլորիս կեանքի, պատմութեան մի կարեւոր ու անջնջելի ժամանակահատւած, որի մէջ շատ է ցաւը, կորուստը, շատ են խորտակւած երազանքները, բայց որի մէջ շատ է նաեւ մեր տեսակը, մեր ապրելու, վերընձիւղւելու կամքը, ապրելու վճռականութիւնը: Այս նկարներից ամէն մէկը իւրօրինակ դաս է բոլորիս համար, այս նկարների մօտով անցնելիս պէտք է խորհել, մտածել ու վերծանել»,- իր խօսքում նշել է Հ. Աւագեանը:

Դաւիթ Ղահրամանեանը սեպտեմբերի 27-ի առաւօտեան, միւսների նման պատրաստւում էր մեկնել առաջնագիծ, սակայն կառավարութիւնից նրան յանձնարարել են լինել դէպքերի վաւերագիրը, որը եւ նա մեծ պատասխանատւութեամբ ու պատւով կատարել է: «Խիղճս տանջում էր, որ ընկերներիս մօտ չեմ, բայց յետոյ հասկացայ, որ իմ գործը եւս շատ կարեւոր է: Այս լուսանկարները վկայութիւնն են այն բանի, թէ ինչպէս Թուրքիան եւ Ադրբեջանը յանցագործութիւն գործեցին Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ»,- իր խօսքում յուզմունքը հազիւ զսպելով նշել է լուսանկարիչը:

Նա համոզմունք է յայտնել, որ մեր հողերը յետ ենք բերելու եւ ինքն արդէն անմահացնելու է Շուշիի ազատագրման կադրերը:

Ցուցահանդէսին ներկայացւած է նաեւ Դաւիթի երկրորդ լուսանկարչական ապարատը: Առաջինով նկարել է Ապրիլեան պատերազմը, երկրորդով՝ 44-օրեայ պատերազմը: «Ապարատս փոխելու ժամանակն է, երրորդը պէտք է վերցնեմ, որ Շուշիի յետ բերելը նկարեմ»,- ասել է լուսանկարիչը:

Նա ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան տնօրէն Մեխակ Արզումանեանին է նւիրել ԱԻՊԾ աշխատանքները պատկերող մի լուսանկար, որը «Վայրագութիւններ մարդկութեան դէմ Ադրբեջանի կողմից» մրցոյթում մրցանակի է արժանացել: Լուսանկարում ԱԻՊԾ-ի այն ժամանակւայ փոխտնօրէն Մեխակ Արզումանեանն աշխատակիցների հետ աւերւած տնից դուրս է բերում տուժածներին:

ԱՀ մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը նշել է, որ Դաւիթի մի շարք լուսանկարներ տեղ են գտել ԱՀ ՄԻՊ զեկուցագրերում, որոնք ուղարկւել են միջազգային ատեաններ:

Ապրիլեան եւ վերջին պատերազմի ժամանակ զոյգ որդիներին կորցրած Միքայէլ Հաջեանն իր խօսքում նշել է, որ Դաւիթի լուսանկարներում իւրաքանչիւրը փնտրում է իր հարազատին՝ անկախ նրանից հարազատները կան, թէ չկան: «Այս պատկերասրահը դարձել է իւրօրինակ հայելասրահ: Հայելու մէջ մենք սովորաբար մեզ ենք նայում: Նայում ենք այս լուսանկարներին եւ փորձում մեզ գտնել նրանց մէջ»,- նշել է Մ. Հաջիեանը՝ կոչ անելով իշխանութիւններին Դ. Ղահրամանեանի լուսանկարները տարածել այլ լեզուներով:

Ցուցահանդէսում ներկայացւած են մօտ 100 լուսանկարներ, այն կը գործի մինչեւ հոկտեմբերի 12-ը:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/culture/item/71196-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIda3af304bca

Յարակից լուրեր

  • Դժւար օրերն իրենց հետքն են թողել, բայց դա յաղթահարելի է. Արցախում ցուցադրւել է Դ. Սահակեանցի «Օլիմպիկոս»-ը
    Դժւար օրերն իրենց հետքն են թողել, բայց դա յաղթահարելի է. Արցախում ցուցադրւել է Դ. Սահակեանցի «Օլիմպիկոս»-ը

    Յետպատերազմեան Արցախը, իհարկէ, տարբերւում է. դժւար օրերն իրենց հետքն են թողել, եւ պատերազմը շատ է տպաւորւել մարդկանց մէջ, բայց, կարծում եմ, որ դա էլ յաղթահարելի է, որովհետեւ պատմութեան ընթացքում եղել են նման դէպքեր, որոնք յաղթահարել ենք: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Դաւիթ Սահակեանցը: Նա Ստեփանակերտում է «Ջենեսիս Արմենիա»-ի «Արցախն ապրում է» փառատօնի շրջանակներում, որի ընթացքում էլ ցուցադրւել է «Օլիմպիկոս» մուլտֆիլմը:

  • «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում
    «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում

    Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները: Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»: 

  • Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում
    Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում

    Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:

  • Հադրութի բռնազաւթւած յուշարձաններին նւիրւած ցուցադրութիւն Ստեփանակերտում
    Հադրութի բռնազաւթւած յուշարձաններին նւիրւած ցուցադրութիւն Ստեփանակերտում

    Մայիսի 18-ը նշւում է որպէս թանգարանների միջազգային օր, որի առթիւ Արցախում գործող թանգարաններում կազմակերպւել են տարատեսակ ցուցադրութիւններ: Հերթականը Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում «Հադրութ. Բռնազաւթւած յուշարձաններ» խորագիրը կրող ցուցադրութիւնն էր, որտեղ լուսանկարներով ցուցադրւել են Հադրութի տարածքում գտնւող յուշարձանները:

  • Լռեցւած ձայնը շարունակելու է հնչել. Երեւանում կը բացւի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագրով ցուցահանդէսը
    Լռեցւած ձայնը շարունակելու է հնչել. Երեւանում կը բացւի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագրով ցուցահանդէսը

    «Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան-Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սիւզմէն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ ցուցահանդէսը Ստամբուլում «Ակօս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանութեան վայրում հիմնւած Հրանտ Դինքի «23,5» յուշավայրի քաղւածքն է եւ շարունակութիւնը։ Յուշավայրը, որն իր դռները բացեց այցելուների առաջ 2019 թւականի ապրիլի 23-24-ին, իր անւանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կէս» յօդւածից՝ հրատարակւած 1996 թւականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։