Հա

Մշակոյթ

04/10/2021 - 08:20

Գիւմրիում բացւեց Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան

Գիւմրիում բացւեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան եւ պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։

«alikonline.ir» - Գիւմրիում բացւեց «Հայկական ազգային խորհրդանիշների թանգարան եւ պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը։ Այս մասին յայտնում է «Արմէնպրես»-ը:

Թանգարանը եւ ակումբը կազմակերպւել են 1887 թ․ կառուցւած ալեքսանդրապոլեան շէնքերից մէկում՝ երկու տարի տեւած վերականգնողական աշխատանքներից յետոյ։ Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանի բացումը նւիրւած է Հայաստանի Հանրապետութեան 30-րդ տարեդարձին։ Թանգարանում ցուցադրւած են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչւող եզակի ցուցանմուշներ՝ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ, կարասի եւ այլն։ Դրանք հիմնականում ներկայացնում են եւրոպական եւ ռուսական պատկերագրութեան մէջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նիւթեր, տարբեր հրատարակութիւնների կազմերին հայկական զինանշանների ու դրօշների յօրինւածքներ։

Առանձին սրահում ցուցադրւելու է Մայր Հայաստանի պատկերագրութեանը եւ Առաջին Հանրապետութեան խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նիւթեր։

Թանգարանի ցուցադրութիւնը պարբերաբար համալրւելու է նորանոր նիւթերով։ Հաւքածուն ամբողջութեամբ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն Հայկ Դեմոյեանի անձնական հաւաքածուն է:

«Տարիներ շարունակ ես տարբեր աճուրդներից ու տարբեր ճամփորդութիւնների ժամանակ ձեռք եմ բերել այս ցուցանմուշները»,- նշել է Հայկ Դեմոյեանը:

«ԱԿՈՒՄԲ 1887»-ը ալեքսանդրապոլեան ոճի ներքին յարդարանքով կազմակերպւած պատմական միջավայր է, որտեղ կազմակերպւելու են տարատեսակ միջոցառումներ՝ ցերեկոյթներ, շնորհանդէսներ, հարցազրոյցներ, լուսանկարչական շարքերի ու կինոնկարահանումներ։

2021 թ․ թանգարանը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ առանց մուտքավճարի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։