Հա

Մշակոյթ

04/10/2021 - 09:50

Ֆրանսիական Կլամար քաղաքի կոնսերւատորիայի համերգասրահն անւանւել է Շառլ Ազնաւուրի պատւին

Հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը մասնակցեց Կլամար քաղաքի կոնսերւատորիայի Շառլ Ազնաւուրի անւան համերգասրահի բացման հանդիսաւոր արարողութեանը։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը մասնակցեց Կլամար քաղաքի կոնսերւատորիայի Շառլ Ազնաւուրի անւան համերգասրահի բացման հանդիսաւոր արարողութեանը։ Այս մասին ասւում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան հաղորդագրութեան մէջ: Գրում է Tert.am-ը:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիէ Բերժէն, Շառլ Ազնաւուրի որդին՝ Միշա Ազնաւուրը, ինչպէս նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։

Իր ելոյթում Յասմիկ Տոլմաջեանն անդրադարձաւ «100 տոկոսով ֆրանսիացի եւ 100 տոկոսով հայ» մեծ արտիստի անգնահատելի դերակատարութեանը հայ-ֆրանսիական բարեկամութեան եւ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհեալ յարաբերութիւնների ամրապնդման գործում, Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը բերած կարեւոր աւանդին, ինչպէս նաեւ, հակառակ պատմականօրէն մեր ժողովրդի դէմ յառնած դժւարին մարտահրւէրներին, Հայաստանի վերածննդի եւ նրա լաւագոյն ապագայի հանդէպ նրա անսասան հաւատին:

Շառլ Ազնաւուրի մահւան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողութեանը ներկայ էին նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրէդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի եւ Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միութեան գլխաւոր քարտուղար, Սոյի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարիւրաւոր ներկայացուցիչներ։

Միջոցառման աւարտին, Կլամարի հարմոնիկ նւագախումը կատարեց Շառլ Ազնաւուրի հանրայայտ երգերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։