Հա

Մշակոյթ

10/10/2021 - 10:25

Գարուն Սարգսեանը արժանացել է «Կանթեղ» մրցանակի

Իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսեանը արժանացել է «Կանթեղ» թարգմանական մրցանակի:

«alikonline.ir» - Իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսեանը արժանացել է «Կանթեղ» թարգմանական մրցանակի. հաղորդում է ICRO-ը:

«Կանթեղ» մրցանակաբաշխութեան ընթացքում մրցանակների են արժանանում թէ՛ վաստակաշատ, թէ՛ տարւայ ընթացքում լուրջ ձեռքբերումներ գրանցած հայ եւ օտար ազգի թարգմանիչները: Ինչպէս նախորդ տարիները, այս տարի եւս հոկտեմբեր ամսին Ս. Թարգմանչաց տօնը նշանաւորւեց Հայաստանի գրողների միութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի համատեղ «Կանթեղ» մրցանակաբաշխութեամբ:

Այս տարի, ինչպէս նախորդ տարիները, աւանդոյթի համաձայն Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին ծաղիկներ դնելուց եւ իրենց յարգանքի տուրքը հայ առաջին թարգմանիչների հանդէպ մատուցելուց յետոյ, յայտնի են դարձել այս տարւայ «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխութեան արդիւնքները, որոնք վճռւում են ՀՀ Գրողների միութեան նախագահութեան անդամների որոշմամբ:

Այս տարի Հայաստանից «Կանթեղ» թարգմանական մրցանակին են արժանացել 4 թարգմանիչներ՝ ՀՀ-ից Կարլէն Մատինեանը, Արտաշէս Էմինը, Վահէ Արսէնը, մրցանակի է արժանացել նաեւ իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսեանը՝ հայկական պատմավէպեր, նաեւ հայ պատմիչների գործերը իրանցի ընթերցողին ներկայացնելու համար:

Մրցանակաբաշխութեան ընթացքում Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիոտոնեանը բարձր է գնահատել Գարուն Սարգսեանի աւանդը եւ, առհասարակ, հայ նշանաւոր պատմաբանների ներդրումը՝ հայոց լեզւի եւ հայկական մշակոյթի պահպանման, տւեալ դէպքում այն պարսկալեզու լսարանին ներկայացնելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ՝ հայ- իրանական բազմադարեայ յարաբերութիւնների անտեսւած հատւածը լուսաբանելու համար:

Գարուն Սարգսեանը թարգմանել է այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ Արիստոտէլի պատմութիւնը, Ագաթանգոսի հայերի պատմութիւնը, Փաւոստոս Բուզանդի պատմագիրը, Ղազար Փարպեցու արժէքաւոր պատմագիրքը՝ պարսկերէնով եւ Գրեգոր Աքրենցի պատմութիւնը, որոնցից իւրաքանչիւրը իրենց ժամանակների պատմական կարեւոր աղբիւրներ են:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։