Հա

Մշակոյթ

18/10/2021 - 12:00

Երւանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դիւցազնավէպի քոչարեան պատկերապատումը» ցուցահանդէսը

Կարեւորելով արւեստի զօրութիւնը եւ դերակատարումը ազգապահպանման գործում, եւ գիտակցելով, որ ազգապահպանումը կարող է իրականանալ միայն ազգային ինքնութեան արժէքների միջսերնդական փոխանցման միջոցով, Երւանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դիւցազնավէպի քոչարեան պատկերապատումը» ցուցահանդէսը: 

«alikonline.ir» - Կարեւորելով արւեստի զօրութիւնը եւ դերակատարումը ազգապահպանման գործում, եւ գիտակցելով, որ ազգապահպանումը կարող է իրականանալ միայն ազգային ինքնութեան արժէքների միջսերնդական փոխանցման միջոցով, Երւանդ Քոչարի թանգարանը նախաձեռնել է «Հայ դիւցազնավէպի քոչարեան պատկերապատումը» ցուցահանդէսը: Այս մասին յայտնում են թանգարանից։ Գրում է Panorama.am-ը:

1939թ, երբ նշւում էր մեր էպոսի պայմանական 1000-ամեայ յոբելեանը, Քոչարը ստեղծում է «Սասունցի Դաւիթ» էպոսի նկարազարդումների շարքը: Նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ինչի շնորհիւ էլ հնարաւոր դարձաւ այս ցուցադրութեան կազմակերպումը:

«Երւանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրութիւնների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ֆորմատի, որն այսօր տարածւում է ողջ աշխարհում: Այս ցուցադրութիւնը ոչ միայն ներկայացնելու է քոչարեան նկարազարդումները, այլեւ նորարարական լուծումների, ինքնատիպ գաղափարների կիրառմամբ թանգարանում փորձել ենք ստանալ էպոսեան առասպելական միջավայրը, եւ փոխանցել այն հիմնական ազդակները, որոնցից ներշնչւելով է Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը…»,- յայտնում են Երւանդ Քոչարեանի թանգարանից։

Ցուցահանդէսը կը բացւի հոկտեմբերի 22-ին։ Ցուցահանդէսի համակարգողն է Աշոտ Մարաբեանը, վիդէոմոնտաժը՝ Արման Վարդանեանի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։