Հա

Մշակոյթ

23/10/2021 - 08:30

Կոմիտաս՝ Ցեղասպանութեան զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին

Հեղինակաւոր BBC-ն ծաւալուն յօդւած է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաեւ Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծւած եկեղեցում թաւջութակահար Սեւակ Աւանէսեանի՝ Կոմիտասի ստեղծագործութիւնը նւագելու հոլովակը։

«alikonline.ir» - Հեղինակաւոր BBC-ն ծաւալուն յօդւած է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաեւ Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծւած եկեղեցում թաւջութակահար Սեւակ Աւանէսեանի՝ Կոմիտասի ստեղծագործութիւնը նւագելու հոլովակը։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «BBC Classical Music» պարբերականում նշւում է, որ Կոմիտասը դարձել է 1915թ․ Օսմանեան Կայսրութիւնում տեղի ունեցած Ցեղասպանութեան զոհը։ «Հայերի համար երաժշտութիւնը յիշողութիւն է։ Եւ ամէն անգամ, ապրիլի 24-ին՝ հայերի բնաջնջման յիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հաւաքւում են՝ յարգելու հանգուցեալների յիշատակը։ Հնչում են նաեւ Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը։

Հեղինակը վստահ է, որ եթէ որեւէ տեղ հարցնեն, թէ ով է Հայաստանի մեծագոյն կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրեանի մասին են խօսելու, բայց հայերը Կոմիտասի անունն են յիշատակելու։ «Ինչպէս խոստովանել է նրա ամենայայտնի հայրենակիցներից մէկը՝ Արամ Խաչատրեանը, նա միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտութեան աւանդոյթների հիմքը»,- գրում է նա։

Նա նշում է, որ Կոմիտասի ժառանգութիւնը համեստ է՝ մօտ 80 խմբերգ եւ երգեր, հայկական ազգային երգերի մշակումներ եւ մեներգեր դաշնամուրի նւագակցութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։