Հա

Մշակոյթ

23/10/2021 - 10:10

Նիւ Եօրքում յայտնաբերել են Արշիլ Գորկու նոր կտաւ

Նիւ Եօրքում յայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտաւը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտաւներից մէկն ուղարկել է կոնսերւացման, սակայն երկու սպասարկողներ կտաւի հետեւում թաքնւած մէկ այլ կտաւ են յայտնաբերել: Նոր յայտնաբերւած աշխատանքը յաջորդ ամիս կը ցուցադրւի Նիւ Եօրքի Hauser and Wirth ցուցասրահում:

«alikonline.ir» - Նիւ Եօրքում յայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտաւը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտաւներից մէկն ուղարկել է կոնսերւացման, սակայն երկու սպասարկողներ կտաւի հետեւում թաքնւած մէկ այլ կտաւ են յայտնաբերել: Նոր յայտնաբերւած աշխատանքը յաջորդ ամիս կը ցուցադրւի Նիւ Եօրքի Hauser and Wirth ցուցասրահում:

Կտաւը, որն անւանւել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), աւելացւում է Գորկու ընդհանուր հաւաքածուին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին յայտնում է Artnet News-ը:

«Այս յայտնագործութիւնը այն պահն է, որը մեզանից շատերին տարաւ առաջին հերթին դէպի արւեստ, սա հրաշք էր ու անակնկալ, սա մեր իմացածից այն կողմ մտածելու հրաւէր է, նոր հորիզոնների ակնարկ»,- ասել է Hauser & Wirth-ի նախագահ Մարկ Պայոտը, ով, յաջորդ ամիս Նիւ Եօրքում չվաճառւող ցուցադրութեանը կը ներկայացնի  աշխատանքը։

Ենթադրւում է, կտաւը թղթի վրայ՝ «Սահմանը» (1947) աւարտելուց յետոյ նկարիչը եղել է աշխատանքային բեղուն շրջանում՝ ամէն օր նոր գործ անելով։ Արդիւնքում, նոր նկարչական կտաւ չունենալու պատճառով, կտաւը, որն այժմ նոյնականացւում է որպէս «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), նա պարզապէս նկարել է նախկին աշխատանքի յետեւում։

Միանգամայն հնարաւոր է, որ սա այդպիսի միակ կտաւը չէ: «Վատ գաղափար չէ կտաւները հանել նկուղից, պատից, եւ ուսումնասիրել, միգուցէ, մէկ կտաւի վրայ եւս մէկն է թաքնւած»,- New York Times-ի հետ զրոյցում նշել է նկարչի փեսան եւ «Բարձունքից. Արշիլ Գորկու կեանքը» գրքի հեղինակ Մեթիւ Սփենդէրը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։