Հա

Մշակոյթ

27/10/2021 - 10:25

«Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատօնում յաղթող է ճանաչւել

Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատօնում յաղթող է ճանաչւել 4 անւանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լաւագոյն ձայն», «Լաւագոյն երաժշտութիւն», «Լաւագոյն սցենար» եւ «Լաւագոյն միջազգային ֆիլմ»։

«alikonline.ir» - Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատօնում յաղթող է ճանաչւել 4 անւանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լաւագոյն ձայն», «Լաւագոյն երաժշտութիւն», «Լաւագոյն սցենար» եւ «Լաւագոյն միջազգային ֆիլմ»։

Կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը ֆէյսբուքեան իր էջում յայտնում է, որ Ֆիլմի ցուցադրումը «Cinemas Guzzo»-ում երկարաձգւել է եւս մէկ շաբաթով։ Այժմ մինչեւ նոյեմբերի 4-ը ֆիլմը հասանելի կը լինի Մոնրէալում ամէն օր՝ ժամը 19:20-ին եւ 21:20-ին։

Այն առաջիկայում կունենայ եւս երկու ցուցադրութիւն. հոկտեմբերի 27-ին՝ Սակրամենտոյում, հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյում։

Այս բոլոր ցուցադրութիւնները նպաստելու են «Վերածնւածը» ֆիլմի ստեղծմանը։ Դուք նոյնպէս կարող էք աջակցել` կատարելով նւիրաբերում ստորեւ յղումով. https://igg.me/at/xkHKwaCdnjE/x/26665115

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։