Հա

Մշակոյթ

27/10/2021 - 12:05

Երեւանում կանցկացւի գիտաժողով՝ նւիրւած ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամեակին

Երեւանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի կունենայ «Ազգային կինօն՝ համամարդկային ժառանգութիւն. վերանայում, պահպանութիւն, հանրայնացում» թեմայով եռօրեայ գիտաժողովը՝ նւիրւած ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամեակին։ Ֆրանսահայ ականաւոր կինոռեժիսոր եւ սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքեանի յիշարժան յոբելեանը ներառւած է ԻՒՆԵՍԿՕ-ի նշանաւոր անձանց կարեւոր իրադարձութիւնների օրացոյցում: 

«alikonline.ir» - Երեւանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի կունենայ «Ազգային կինօն՝ համամարդկային ժառանգութիւն. վերանայում, պահպանութիւն, հանրայնացում» թեմայով եռօրեայ գիտաժողովը՝ նւիրւած ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամեակին։ Ֆրանսահայ ականաւոր կինոռեժիսոր եւ սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքեանի յիշարժան յոբելեանը ներառւած է ԻՒՆԵՍԿՕ-ի նշանաւոր անձանց կարեւոր իրադարձութիւնների օրացոյցում: Այս մասին տեղեկանում ենք Kinoashkharh.am կայքից։

Անրի Վեռնոյը հայկական սփիւռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծաւալւել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապաւէնները քրէական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական թրիլերներ։ Վեռնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ ստեղծելով իր հանրայայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը» 1991-ին, որը դարձաւ նաեւ սփիւռքահայ կինօ-պատկերագրութեան նշանաւոր գործերից մէկը։ Վեռնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփիւռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարութեան մէջ կենդանի են պահել հայկական մշակոյթը։

Օգտագործելով Անրի Վեռնոյի ժառանգութիւնը եւ խորհրդային շրջանի ազգային կինոյետագիծը որպէս ելակէտներ, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երեւոյթներին՝ որպէս ազգային կինոյի դրսեւորումներ, որոնք այսօր արդիական մօտեցման ու մեկնաբանութեան կարիք ունեն՝ համաշխարհային կինոպատմութեան համտեքստում։

Այս գիտաժողովը, փորձելու է երկխօսութիւն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրաւելով խորհրդային, սոցիալիստական եւ սփիւռքի կինոժառանգութեան հետ առնչւող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազօտողների եւ կինոարդիւնաբերութեան մասնագէտների Հայաստանից եւ արտերկրից։

Որպէս ամփոփում՝ գիտաժողովի օրերին ընթերցւած եւ ներկայացւած բոլոր զեկոյցները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կը հրատարակի առանձին գրքով։

Գիտաժողովի ծրագիրը եւ ժամանակացոյցը՝ այստեղ։ 

Գիտաժողովի մասին նիւթն ամբողջութեամբ՝ սկզբնաղբիւր կայքում։ 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։