Հա

Մշակոյթ

04/11/2021 - 12:10

Յայտնի է 2021 թւականի Բուքերեան մրցանակի դափնեկիրը

2021 թւականի Բուքերեան մրցանակի ժիւրին այս տարի մրցանակը յանձնեց հարաւաֆրիկացի գրող Դէյմոն Գալգուտին` իր «Խոստումը» վէպի համար։ 

«alikonline.ir» - 2021 թւականի Բուքերեան մրցանակի ժիւրին այս տարի մրցանակը յանձնեց հարաւաֆրիկացի գրող Դէյմոն Գալգուտին` իր «Խոստումը» վէպի համար։ Արարողութիւնը տեղի է ունեցել Լոնդոնում, ըստ News.am-ի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խոստումը» վէպը Հարաւային Աֆրիկայում ապրող սպիտակամորթ ընտանիքի մասին է: Քննադատները գեղեցիկ են անւանել այն ոճը, որով գրւել է գիրքը։ Բացի այդ, ժիւրին բարձր է գնահատել Գալգուտի լաւ պատմած պատմութիւնն ու հումորը։

Որպէս պարգեւ՝ դափնեկիրը կը ստանայ 50 հազար ֆունտ ստերլինգ։ Գալգուտը երրորդ անգամ է առաջադրւել մրցանակի. նրա «Լաւ բժիշկը» վէպը 2003 թւականին ընդգրկւել էր շորթ լիստում, իսկ «Տարօրինակ սենեակում»-ը` 2010 թւականին:

Մրցանակի յաւակնորդների շարքում ընդգրկւել է եւս հինգ հեղինակ՝ Անուկ Արուդպրագասամը («Անցնումը հիւսիս»), Պատրիսիա Լոքւուդը («Ոչ ոք չի խօսում դրա մասին»), Նադիֆա Մոհամմեդը («Յաջողակ մարդիկ»), Ռիչարդ Փաուէրսը («Շփոթութիւն») եւ Մեգգի Շէյփսթէդը («Մեծ շրջանը»): Այս աշխատանքները ընտրւել են 158 գրքերից, որոնք հրատարակւել են Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում 2020 թւականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թւականի սեպտեմբերի 30-ը։

Նախորդ Բուքերեան մրցանակը շնորհւել էր ֆրանսիացի գրող Դէյւիդ Դիոպին։ Նա պարգեւատրւել էր Frère d'âme («Հարազատ հոգի») վէպի համար։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։