Հա

Մշակոյթ

15/11/2021 - 13:05

Երբ խօսքը վերածւում է գործի. Ներկայացւել է Սանահին Բաբաջանեանի «տիեզերքում դեգերելիս» խորագրով անհատական ցուցահանդէսը

Թեհրանի «Արան» ցուցասրահում բացւել է Սանահին Բաբաջանեանի «տիեզերքում դեգերելիս» խորագրով անհատական ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Թեհրանի «Արան» ցուցասրահում բացւել է Սանահին Բաբաջանեանի «տիեզերքում դեգերելիս» խորագրով անհատական ցուցահանդէսը:

Սանահին Բաբաջանեանը ժամանակակից հայ նկարիչ է, որի համար փորձարկումները, նոր տարածքների բացայայտումն իր արւեստի անբաժան մասն են կազմում: Երբեք չվախենալով կտրուկ քայլեր անելուց, հարցեր ուղղելուց՝ նա երիտասարդ տարիքից սկսած անվերապահ նւիրւել է արւեստին: Սանահինն արդէն հասցրել է իր ստեղծագործութիւնները ցուցադրել մայրաքաղաքի ճանաչւած ցուցասրահներում։

Երիտասարդ արւեստագէտը, շարունակում է իր համար բացայայտել ժամանականից գեղանկարչութիւնը՝ որպէս դրսեւորման անսահմանափակ դաշտ՝ փնտրելով ինքնութեան համար միջանկեալ տարածութիւններ։

Հետաքրքրական է, որ Սանահին Բաբաջանեանի հետ մեր ունեցած նախորդ զրոյցի ընթացքում նա նշել էր, որ իր մօտ բազում են՝ հարցականները՝ կապւած իր ինքնութեան խնդրականացման՝ սփիւռքահայի իր կոչման հետ։

Ու, հիմա արդէն՝ նա՛ խօսքը գործի վերածած: Իր վերջին ցուցադրութեան ընթացքում՝ այդ բոլոր հարցերի վերաբերեալ պատկերացումներով՝ մանրակրկիտ մշակւածութեամբ առանձնացող, ազգային, էթնիկ առանձնայատկութիւնների վերաբերեալ շեշտադրումներով եւ փոքրամասնութիւնների ինքնութիւնը խնդրականացնող, ինչպէս նաեւ՝ բազմամշակութայինութեանն առնչւող բազում հարցականներով, ընկալումներով՝ եկել է նիւթականացրած իր վերջին հաւաքածոյով:

Սանահինն, իր ցուցասրահը բաժանել է երկու մասի։ Այնտեղ ներկայացւած են՝ ստեղծագործութիւններ փատեայ մատերիալով, եւ կտաւի վրայ աշխատութիւններն՝ ընդգրկելով, իրանական եւ հայկական ճարտարապետական եւ մշակութային փոխկապակցւածութիւնը, որտեղ ընդգծւած են՝ երկու մշակոյթների միջեւ անքակտելի կապը։

Ցուցասրահը կը գործի մինչեւ ուրբաթ նոյեմբերի 19-ը:

 

Յարակից լուրեր

  • Սերժ Աւագեանի յիշատակին նւիրւած ցուցահանդէս «Արարատ»-ում
    Սերժ Աւագեանի յիշատակին նւիրւած ցուցահանդէս «Արարատ»-ում

    Հինգշաբթի, նոյեմբերի 25-ը, թեհրանահայ համայնքին իրադարձութիւններով հարուստ երեկոյ էր սպասւում:

    Երեկոյեան ժամը 17:00-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահը հիւրընկալեց Իրանի գրաֆիստների արհմիութեան նախաձեռնութեամբ հիւրընկալեց արւեստի գործիչներին ու հրաւիրւած արւեստասէրներին, որոնք ներկայ էին գտնւել Սերժ Աւագեանի յիշատակին կազմակերպւած ցուցահանդէսին:

  • Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան ցուցահանդէս Բելգիայում
    Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան ցուցահանդէս Բելգիայում

    Բելգիայի Անտւերպէն քաղաքի Սուրբ Վիլիբրորդուս եկեղեցում տեղի ունեցաւ Արցախեան երկրորդ պատերազմին եւ Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած ցուցահանդէսի հանդիսաւոր բացումը:

  • Բացւել է «Իրանը հայ արւեստագէտների աչքերով» ցուցահանդէսը
    Բացւել է «Իրանը հայ արւեստագէտների աչքերով» ցուցահանդէսը

    Հայաստանի նկարիչների միութեան դահլիճում բացւել է հայ նկարիչների «Իրանը հայ արւեստագէտների աչքերով» ցուցահանդէսը: 

  • Իրանահայ արծաթագործ վարպետների աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն
    Իրանահայ արծաթագործ վարպետների աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն

    Երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2021 թ.-ին, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, փակումը կատարւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ կազմակերպւած, իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի:

  • Հայ Մշակոյթի ամսւայ իւրայատուկ տօնակատարութիւն Թաւրիզում
    Հայ Մշակոյթի ամսւայ իւրայատուկ տօնակատարութիւն Թաւրիզում

    Հինգշաբթի, 28 hոկտեմբեր 2021 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, իր տեսակի մէջ իւրայատուկ բանախօսութիւն-ցուցահանդէս-գեղարւեստական ծրագիր տեղի ունեցաւ առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին եւ Հայ Մշակոյթի ամսւան, կազմակերպութեամբ Թեմական խորհրդի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։