Հա

Մշակոյթ

23/11/2021 - 11:05

Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին աւերակի է վերածւել

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գաւառի Էրգեն (Գեչիմլի) գիւղում գտնւող հազարամեայ հայկական եկեղեցին, որը յայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետեւանքով աւերակ վիճակում է յայտնւել։ 

«alikonline.ir» - Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գաւառի Էրգեն (Գեչիմլի) գիւղում գտնւող հազարամեայ հայկական եկեղեցին, որը յայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետեւանքով աւերակ վիճակում է յայտնւել։ Այս մասին գրում է Eermenihaber.am-ը:

Դեռեւս 2012 թւականին Էրզրումի մշակութային ժառանգութեան պահպանութեան խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտութեան վերաբերեալ Թունջելիի նահանգի մշակոյթի եւ տուրիզմի վարչութեան ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղւած որեւէ աշխատանք չի կատարւել։

Էրգանի եկեղեցին կառուցւել է 975 թւականին։ Եկեղեցու պատերի ներսի հատւածում դեռեւս պահպանւում են են հայատառ որոշ արձանագրութիւններ: Էրգանի եկեղեցին համարւում է Դերսիմի ամենամեծ ու հին հայկական եկեղեցիներից մէկը։ Յայտնի է, որ Ցեղասպանութեան ժամանակ Էրգանիի վերջին քահանան հրկիզւել եւ սպանւել է հէնց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թւականից ի վեր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։