Հա

Մշակոյթ

13/12/2021 - 10:20

Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արւեստի պետական թանգարանում կը ցուցադրւեն Փարաջանովի ֆիլմերը

Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արւեստի պետական թանգարանի` Musée National d’Art Moderne ցուցադրութիւնների սրահում տեղի կունենայ Ս. Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիեւեան որմնանկարներ» (1966թ.), «Յակոբ Յովնաթանեան» (1967թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ցուցադրութիւնը։ Ցուցադրութիւնը կազմակերպւում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին յանձնման արարողութեան առիթով։ 

«alikonline.ir» - Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արւեստի պետական թանգարանի` Musée National d’Art Moderne ցուցադրութիւնների սրահում տեղի կունենայ Ս. Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիեւեան որմնանկարներ» (1966թ.), «Յակոբ Յովնաթանեան» (1967թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ցուցադրութիւնը։ Ցուցադրութիւնը կազմակերպւում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին յանձնման արարողութեան առիթով։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմերը վերականգնւել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Համօ Բէկ-Նազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանաւորել են Ֆիքսաֆիլմ եւ Կինոկլասսիկա կազմակերպութիւնները: Վերականգնւած ֆիլմերի նոր` 35մմ ժապաւէնային պատճէնների տպագրութիւնը հովանաւորել է Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը /ՀԲԸՄ/` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նիւ Եօրքի ժամանակակից արւեստի թանգարանի (MoMA), Դովժենկօ կենտրոնի եւ Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիւային հաւաքածուների համար:

Ցուցադրութիւնը կուղեկցւի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր` «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր եւ ֆիլմերի վերականգնման փորձագէտ` բրիտանացի Դանիէլ Բըրդի պրեզենտացիայով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։