Հա

Մշակոյթ

19/12/2021 - 10:30

Լոնդոնում բացւել է «Տիտանիկ»-ի ուղեւորներին պատկանած իրերի ցուցահանդէս

Լոնդոնում բացւել է «Տիտանիկ» ցուցահանդէսը, որտեղ ներկայացւած են ուղեւորների անձնական իրերը, բնական չափերով վերականգնւած են միջանցքներն ու նաւասենեակները:

«alikonline.ir» - Լոնդոնում բացւել է «Տիտանիկ» ցուցահանդէսը, որտեղ ներկայացւած են ուղեւորների անձնական իրերը, բնական չափերով վերականգնւած են միջանցքներն ու նաւասենեակները, ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Euronews-ը։

Ցուցահանդէսը թոյլ է տալիս նորովի ընկալել 1912թ. իր առաջին նաւարկութեան ժամանակ սառցաբեկորին բախւելու պատճառով խորտակւած նաւի ողբերգութիւնը։ Այստեղ կարելի է տեսնել գիշերային զգեստ, որը հագել էր աղէտի գիշերը ողջ մնացածներից մէկը, նշանադրութեան մատանի, սպասք, որը գտնւել է առաջին կարգի հատւածում։

«Մենք կարծում ենք, որ մարդիկ կը կարողանան աւելի լաւ հասկանալ «Տիտանիկ»-ի պատմութիւնը եւ, յոյս ունեմ, յաղթահարել շատ առասպելներ եւ լեգենդներ, ոչ ճիշտ պատկերացումներ, որոնք ստեղծւել են նաւի մասին, եւ ծանօթանալ իսկական պատմութեանը»,- ասել է «Տիտանիկ» ցուցահանդէսի սեփականատէր Musealia ընկերութեան գլխաւոր տնօրէն Լուիս Ֆերէյրոն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։