Հա

Մշակոյթ

26/12/2021 - 13:10

Ստեփանակերտում բացւել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդէս

Ստեփանակերտի Պոլ Էլիւարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում դեկտեմբերի 25-ին բացւել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների՝ Գայանէ Շուշեցու, Զօրիկ Գալստեանի, Հրանտ Մնացականեանի, Ռաֆայէլ Պետրոսեանի, Մերի Մուսայէլեանի, Սերգէյ Առուստամեանի, Օնիկ Գասպարեանի, Լիանա Քոչարեանի, Դաւիթ Առստամեանի եւ Սամուէլ Թաւադեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը՝ «Հայրենիքը դժգոյն չի լինում» խորագրով։

«alikonline.ir» - Ստեփանակերտի Պոլ Էլիւարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում դեկտեմբերի 25-ին բացւել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների՝ Գայանէ Շուշեցու, Զօրիկ Գալստեանի, Հրանտ Մնացականեանի, Ռաֆայէլ Պետրոսեանի, Մերի Մուսայէլեանի, Սերգէյ Առուստամեանի, Օնիկ Գասպարեանի, Լիանա Քոչարեանի, Դաւիթ Առստամեանի եւ Սամուէլ Թաւադեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը՝ «Հայրենիքը դժգոյն չի լինում» խորագրով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացմանը նախ յարգանքի տուրք է մատուցւել յանուն հայրենիքի նահատակւած հերոսների յիշատակին:

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանի խօսքով ցուցահանդէսին ներկայացւած գրեթէ բոլոր նկարիչների բոլոր գործերում հայրենիք բարձրագոյն կատեգորիան է՝ Հայրենիքը, այն հայրենիքը, որը մենք պէտք է շէնացնենք։

Քանդակագործ Իւրի Յովհաննիսեանը բարձր է գնահատել նկարիչների աշխատանքները, նշելով, որ նկարների գունային երանգները ապրեցնող են։ Երիտասարդ նկարչուհի Մերի Մուսայէլեանը «Արցախպրես»-ի հետ զրոյցում անկեղծացաւ՝ պատերազմից յետոյ ցուցահանդէսին մասնակցելը նման է վերածննդի։ «Պատերազմից յետոյ շատ դժւար է ծանր հոգեվիճակով ստեղծագործելը։ Բայց մենք՝ նկարիչներս, մեր վրձնով պէտք է ապացուցենք, որ Արցախը միշտ վառ է ու տաք»,-նշել է Մ. Մուսայէլեանը։

Ցուցահանդէսը կը տեւի 15 օր։ Այն կազմակերպւել է Արցախի նկարիչների միութեան եւ Շուշիի կերպարւեստի պետական թանգարանի նախաձեռնութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։