Հա

Մշակոյթ

26/12/2021 - 13:10

Ստեփանակերտում բացւել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդէս

Ստեփանակերտի Պոլ Էլիւարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում դեկտեմբերի 25-ին բացւել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների՝ Գայանէ Շուշեցու, Զօրիկ Գալստեանի, Հրանտ Մնացականեանի, Ռաֆայէլ Պետրոսեանի, Մերի Մուսայէլեանի, Սերգէյ Առուստամեանի, Օնիկ Գասպարեանի, Լիանա Քոչարեանի, Դաւիթ Առստամեանի եւ Սամուէլ Թաւադեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը՝ «Հայրենիքը դժգոյն չի լինում» խորագրով։

«alikonline.ir» - Ստեփանակերտի Պոլ Էլիւարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում դեկտեմբերի 25-ին բացւել է արցախցի ժամանակակից գեղանկարիչների՝ Գայանէ Շուշեցու, Զօրիկ Գալստեանի, Հրանտ Մնացականեանի, Ռաֆայէլ Պետրոսեանի, Մերի Մուսայէլեանի, Սերգէյ Առուստամեանի, Օնիկ Գասպարեանի, Լիանա Քոչարեանի, Դաւիթ Առստամեանի եւ Սամուէլ Թաւադեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը՝ «Հայրենիքը դժգոյն չի լինում» խորագրով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացմանը նախ յարգանքի տուրք է մատուցւել յանուն հայրենիքի նահատակւած հերոսների յիշատակին:

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանի խօսքով ցուցահանդէսին ներկայացւած գրեթէ բոլոր նկարիչների բոլոր գործերում հայրենիք բարձրագոյն կատեգորիան է՝ Հայրենիքը, այն հայրենիքը, որը մենք պէտք է շէնացնենք։

Քանդակագործ Իւրի Յովհաննիսեանը բարձր է գնահատել նկարիչների աշխատանքները, նշելով, որ նկարների գունային երանգները ապրեցնող են։ Երիտասարդ նկարչուհի Մերի Մուսայէլեանը «Արցախպրես»-ի հետ զրոյցում անկեղծացաւ՝ պատերազմից յետոյ ցուցահանդէսին մասնակցելը նման է վերածննդի։ «Պատերազմից յետոյ շատ դժւար է ծանր հոգեվիճակով ստեղծագործելը։ Բայց մենք՝ նկարիչներս, մեր վրձնով պէտք է ապացուցենք, որ Արցախը միշտ վառ է ու տաք»,-նշել է Մ. Մուսայէլեանը։

Ցուցահանդէսը կը տեւի 15 օր։ Այն կազմակերպւել է Արցախի նկարիչների միութեան եւ Շուշիի կերպարւեստի պետական թանգարանի նախաձեռնութեամբ։

 

Image Gallery

Յարակից լուրեր

  • ԱՀ պետնախարարը եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակչութեան հետ
    ԱՀ պետնախարարը եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակչութեան հետ

    Փետրւարի 4-ին ԱՀ Պետական նախարար Ռուբէն Վարդանեանը «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն», «Ազատ հայրենիք», «Արդարութիւն» քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Ստեփանակերտի քաղաքապետի հետ միասին հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի մի շարք թաղամասերի բնակիչների հետ: 

  • Ստեփանակերտում դիմաւորել են ընտանիքի հետ 47-օրեայ բաժանումից յետոյ տուն վերադարձած երեխաներին
    Ստեփանակերտում դիմաւորել են ընտանիքի հետ 47-օրեայ բաժանումից յետոյ տուն վերադարձած երեխաներին

    Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» յուշակոթողի տարածքում, յունւարի 27-ին դիմաւորել են Երեւանից Կարմիր խաչի միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ վերադարձած 15 երեխաներին եւ նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետեւանքով շուրջ 47 օր բաժանւած էին ընտանիքներից:

  • Շւէյցարիայի Սենատի յանձնաժողովը կը դիմի կառավարութեանը՝ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ օդային կապ կազմակերպելու հարցով
    Շւէյցարիայի Սենատի յանձնաժողովը կը դիմի կառավարութեանը՝ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ օդային կապ կազմակերպելու հարցով

    Համադաշնութեան Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը, մտահոգւած լինելով հումանիտար իրավիճակով եւ միջազգային իրաւունքի խախտումներով, որոշել է նամակ յղել Դաշնային խորհրդին (Շւէյցարիայի կառավարութեանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրաւունքի խախտումները, որոնց յանգեցրել է 2022 թւականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։

  • Փրկութիւնը՝ դարձեա՛լ Արցախէն…
    Փրկութիւնը՝ դարձեա՛լ Արցախէն…

    Ստեփանակերտի Վերածննդեան հրապարակը Կիրակի, 25 Դեկտեմբերին, անգամ մը եւս յորդեցաւ բազմատասնեակ արցախցիներով, որոնք մէկ բռունցք դարձած, բռունցքները ամուր պարզած, Ո՛Չ ըսին Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ տեսելու (եւ տեսնողներու) բոլոր փորձերուն, վերահաստատեցին հայրենի հողին համար իրենց կեանքը զոհաբերած, ազերի բռնագրաւողներն ու բռնադատողները հայրենի հողէն վանած նահատակներուն պատգամին հաւատարմութեան ուխտը, կրկնեցին ու կրկնեցին՝ «Մենք հո՛ս ենք ու պիտի մնանք», միաժամանակ դատապարտելով բոլոր այն անտարբերները, որոնք 14 օրէ ի վեր կոյր ու խուլ կանգնած են Արցախի ամբողջական պաշարումի իրականութեան դիմաց:

  • Ստեփանակերտում կարատէի մարզիկների մասնակցութեամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել
    Ստեփանակերտում կարատէի մարզիկների մասնակցութեամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել

    Նախօրէին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անւան հանրապետական մարզադաշտում աւելի քան 700 արցախցի կարատէիստ մասնակցութեամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անյապաղ բացման պահանջով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։